ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի՝ ՌԴ-ի խորքում էնեգետիկ օբյեկտներին հարվածելու համար․ WSJ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Աղբյուրների խոսքով՝ Թրամփը թույլ է տվել ԱՄՆ հատուկ ծառայություններին և Պենտագոնին նման օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ ԱՄՆ-ը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անել նույնը։ Լրատվամիջոցի  աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները սպասում են Սպիտակ տնից գրավոր հրահանգների՝ նախքան անհրաժեշտ հետախուզական տվյալներով կիսվելը։

WSJ-ի զրուցակիցները նշել են, որ Թրամփի վարչակազմն առաջին անգամ կօգնի Ուկրաինային հեռահար հրթիռային հարվածներ հասցնել ռուս-ուկրաինական սահմանից հեռու գտնվող էներգետիկ օբյեկտներին։

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած ԱՄՆ-ը վաղուց է օգնում Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներում՝ հետախուզական տվյալների փոխանակումը թույլ կտա Կիևին ավելի արդյունավետորեն թիրախավորել նավթավերամշակման գործարանները, խողովակաշարերը, էլեկտրակայանները և այլ ենթակառուցվածքներ։

ԱՄՆ պաշտոնյաները հավելել են, որ Թրամփը թույլատրել է Կիևի հետ կիսվել լրացուցիչ հետախուզական տվյալներով սեպտեմբերի 23-ին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ, որ Ուկրաինան, Եվրամիության աջակցությամբ, «ունակ է պայքարել և վերադարձնել իր նախկին սահմաններում գտնվող ամբողջ տարածքը» և «գուցե նույնիսկ ավելի հեռու գնալ»։

Լրատվամիջոցը հավելել է, որ ԱՄՆ-ը ներկայում քննարկում է Ուկրաինային Tomahawk և Barracuda հրթիռներ, ինչպես նաև մինչև 800 կիլոմետր հեռահարությամբ այլ ամերիկյան ցամաքային և օդային հրթիռներ մատակարարելու հարցը։ Սակայն WSJ-ի աղբյուրները նշել են, որ կառավարությունը դեռևս չի որոշել, թե կոնկրետ ինչ է ուղարկելու կամ արդյո՞ք ընդհանրապես դա կանի։

ԱՄՆ ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել հետախուզական գործողությունները: ԿՀՎ-ն նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալուց:

Ավելի վաղ Wall Street Journal-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ բաց է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին ամերիկյան հեռահար զենքերով հարվածներ հասցնելու հնարավորության համար։ Սակայն Թրամփը որևէ պարտավորություն չի ստանձնել։ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերից ելնելով՝ Ուկրաինան կարող է նման հարվածներ հասցնել։

Թրամփի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին խնդրել է ԱՄՆ-ին Ուկրաինային տրամադրել Tomahawk հրթիռներ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը քննարկում է դա։

Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է ամերիկյան կողմի հայտարարությունները «հրթիռների մատակարարման վերաբերյալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի