Իսրայելը կանգնեցրել է Գազա օգնություն տանող «Գրետա Թունբերգի նավատորմի նավերը»․ Գրետան և մյուս ակտիվիստները ձերբակալվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իսրայելի ռազմածովային ուժերը չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի գիշերը սկսել են ձերբակալել «Գրետա Թունբերգի նավատորմին» պատկանող նավերը, երբ դրանք մոտեցել են Գազայի հատվածի ափերին, և ափ են տեղափոխել ձախակողմյան ակտիվիստներին, այդ թվում՝ Գրետային, հետագա արտաքսման համար, գրում է BBC -ի ռուսական ծառայությունը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի ռազմածովային ուժերը սկզբում զգուշացրել են նավատորմի առաջատար նավերին, որ նրանք մոտենում են մարտական ​​գոտուն, և պահանջել են փոխել ուղղությունը։ Այնուհետև նրանք կանգնեցրել են մի քանի նավեր, բարձրացել դրանց վրա և սկսել ձերբակալել ու պաղեստինամետ ակտիվիստներին տեղափոխել Աշդոդի նավահանգիստ։

«Գլոբալ Սումուդ» նավատորմի (սումուդ նշանակում է «դիմադրություն») կայքը հաղորդել է, որ նավատորմի 44 նավերից 9-ը ձերբակալվել են։ Նավատորմի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նավերի ձերբակալումն անօրինական է և  իսրայելական զինվորականների կողմից «հուսահատության անամոթ ակտ»։

«Սա հստակ ցույց է տալիս, թե ինչպիսի քայլերի են պատրաստ օկուպանտները գնալու՝ ապահովելու համար, որ Գազան շարունակի մնալ սովամահության և շրջափակման մեջ։ Նրանք պատրաստ են հարձակվել խաղաղ քաղաքացիական առաքելության վրա, քանի որ մարդասիրական օգնության հաջող մատակարարումը կնշանակեր նրանց շրջափակման ձախողում»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու և փոքր նավակներով համեմատաբար փոքր քանակությամբ սնունդ հասցնելու փորձը զուտ շոու էր, և այդ նավերով ճանապարհորդող ակտիվիստներին առաջարկել է  հնարավորություն՝ բեռնաթափել իրենց մարդասիրական օգնությունը Իսրայելի նավահանգստում և, ստուգումից հետո, այն ցամաքային ճանապարհով տեղ հասցնել, սակայն նրանք հրաժարվել են։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Գրետա Թունբերգի մասնակցությամբ տեսանյութ: Նա նստած է նավակի տախտակամածին իսրայելցի զինվորի կողքին, որը նրան բաճկոն և ջուր է տալիս:

Նավատորմի կազմակերպիչները հայտարարել են, որ ձերբակալված նավերը գտնվում էին Գազայի հատվածից 70 ծովային մղոն (ավելի քան 126 կիլոմետր) հեռավորության վրա և սպասում էին, որ ափ կհասնեն հինգշաբթի առավոտյան։ Նրանք մեղադրել են իսրայելցի նավաստիներին նավատորմի կապը խլացնելու մեջ՝ սոցիալական ցանցերում ուղիղ հեռարձակումը կանխելու համար։

Իսրայելը արդեն երկու անգամ՝ հունիսին և հուլիսին, խափանել է պաղեստինամետ ակտիվիստների փորձերը՝ ճեղքելու Գազայի ծովային շրջափակումը, կալանավորելով նավերը, ապա արտաքսելով դրանցում գտնվողներին, այդ թվում՝ Գրետա Թունբերգին։

Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը պնդում է, թե ՀԱՄԱՍ-ը  յուրացնում է Գազայի հատված մտնող արտասահմանյան մարդասիրական օգնության մեծ մասը: Այս տարվա գարնանից ի վեր այն վերահսկողություն է հաստատել օգնության մատակարարումների նկատմամբ՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ ստեղծելով հատուկ կազմակերպություն:

Գրետա Թունբերգի ուղեկցությամբ նավերն Իսրայելի կողմից ձերբակալման վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոելը հայտարարել է, որ Ֆրանսիան ստացել է երաշխիքներ, որ ձերբակալությունները կկատարվեն առավելագույնս    անվտանգ եղանակով:

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին նույնպես հայտարարել է, որ նմանատիպ երաշխիքներ է ստացել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարից:

Գազա մեկնող նավատորմի նավերով ճանապարհորդող մոտ 500 պաղեստինամետ ակտիվիստների թվում են Իտալիայից և Ֆրանսիայից քաղաքական գործիչներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի