«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի Վաղարշապատի ընտրություններին․ հայտնի է թեկնածուի անունը

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ի ընտրություններին․ այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը։

«Մենք թույլ չենք տա, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ռուսահպատակները փորձեն Հայաստանի Հանրապետությունը տանել միութենական պետություն: Հայաստանի անվտանգությունը և անկախությունը վաճառքի ենթակա չեն:

Վաղարշապատը Գյումրի 2 չի դառնալու»,- ասված է հաղորդագրությունում։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ գրառմամբ տեղեկացրել է, որ «Հանրապետություն» կուսակցության ցուցակը ինքն է գլխավորելու։

«Ցուցակը կգլխավորեմ ես։ Գյումրի 2 թույլ չենք տալու։ Լավ ա լինելու ժողովուրդ ջան»,- գրել է Մկրտչյանը։

Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունն էր հաստատել Արկադի Փայտյանի առաջադրումը՝ որպես  Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու։

«Հայրենիք» կուսակցությունը ևս  հայտարարել էր Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Կուսակցության  ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում և գրել. «Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ընտրություններին ընդառաջ։ Աստծով»։