Մարզական նոր ավան՝ հատուկ պահպանվող տարածքում

Լուրեր

29.01.2026 | 19:29
Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ՀՀ-ում ցածր են. ՀՎԿԱԿ
29.01.2026 | 19:18
«Տաշիր կապիտալ»-ը դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու գործընթացը
29.01.2026 | 19:15
Կասկածելի գործարքներ. Կույրերի միավորման տարածքները վարձակալվում են շուկայականից 5 անգամ ցածր գներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 19:00
Արկեր էին գնում Ջերմուկ, ՀՀ-ի երաշխավոր ՌԴ-ն ասում էր՝ սահմանը չի սահմանազատվել․ Քոչարյանը ի՞նչ երաշխավորից է խոսում․ Նարեկ Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 18:56
Դեսպան Բաղդասարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիբանանի ԱԳ նախարարին
29.01.2026 | 18:37
Իրանի շուրջ լարվածության ֆոնին՝ Արաղչին Թուրքիա է մեկնում
29.01.2026 | 18:27
ՄԻՊ-ն ընդունել է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանին ու կնոջը՝ Լինդային
29.01.2026 | 18:24
«Լուկօյլ»-ը պայմանավորվել է վաճառել իր արտասահմանյան ակտիվներն ամերիկյան Carlyle-ին
29.01.2026 | 18:13
Խոշոր հրդեհ Շերամի փողոցում // Երկաթգծի կառուցման հարցով ՀՀ-ն Ռուսաստանին է դիմել․ ԼՈՒՐԵՐ
29.01.2026 | 18:00
Արսեն Թորոսյանին 168,000 դրամ արժեքով գիրք են նվիրել
29.01.2026 | 17:52
Եվրոպան պետք է սովորի ուժային քաղաքականության լեզուն. Գերմանիայի կանցլեր
29.01.2026 | 17:44
ՉԼ․ Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը, Լևանդովսկին կրկնել է Մեսիի ցուցանիշը
29.01.2026 | 17:41
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում  հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարտաբիայի հետ
29.01.2026 | 17:35
Մեր սեփական տարածքն է, դրսից նկարեք. քաղաքացին` լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 17:29
Կարեն Գրիգորյանը դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Բոլորը

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի կողմից «Ջրվեժ» անտառապարկում հանրային-մշակութային և սպորտային հանգստի գոտի կազմակերպելու նախագիծը ՇՄԱԳ-ի դրական եզրակացություն է ստացել։

Այս տարվա օգոստոսին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել կազմակերպության ներդրումային ծրագրին և կառուցապատման նպատակով անտառապարկում 23.3 հա հողամաս տրամադրել 50 տարի ժամկետով։ Կազմակերպությունը պետք է ներդնի 20․9 մլրդ դրամ (մոտ 55 մլն դոլար) և 13 տարում կառուցի բազմաֆունկցիոնալ մարզական ավան, այդ թվում՝ 600 տնակներ, լողավազան, սպորտդահլիճներ, թենիսի կորտեր, լեռնադահուկային ուղիներ, բուգել ճոպանուղի, արհեստական ձյան համակարգ և այլն։

Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 մ² հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ Կազմակերպությունը պարտավորվել է նաև տնկել 20 հազար ծառ։

Նախագծում նշված է, որ մարզական ավանում կանցկացվեն Համահայկական ամառային և ձմեռային խաղերը։ Նշենք, որ մինչ օրս Համահայկական խաղերը կազմակերպվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Ջերմուկում և այլն։

Ուշագրավ է, որ «Ջրվեժ» անտառպարկը հատուկ պահպանվող տարածք է, պատկանում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին։ Անտառպարկի բնական ֆլորան կազմված է ավելի քան 300 բարձրակարգ ծաղկավոր բուսատեսակներից, այստեղ աճում են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող 21 բուսատեսակներ՝ սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական և այլն:

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ն նախագծով պարտավորվել է բարեկարգման տարածքներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների հայտնաբերման դեպքում՝ տեղեկացնել «Ջրվեժ» անտառպարկին, նախօրոք առանձնացնել հատուկ պահպանման գոտի՝ բույսերը տեղափոխելու և վերատնկելու համար։

 

Գայանե Խաչատրյան