ԵԽԽՎ համազեկուցողները Փաշինյանի հետ հանդիպմանը բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը

Լուրեր

20.08.2026 | 10:17
COP17-ի կազմակերպչական կոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և ենթակառուցվածքների նախապատրաստումը
20.08.2026 | 10:15
Մեսին ԱԱ-2026-ից հետո առաջին գոլն է խփել MLS-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 10:05
Կիևին ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 12 զոհ և 33 վիրավոր կա
20.08.2026 | 10:00
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովների նախագահներին. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 09:55
Բացառել եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը, ընտրել նոր կաթողիկոս. ՀՀ կառավարության ծրագիրը
20.08.2026 | 09:50
Ճամբարակի ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկը մահացել է
20.08.2026 | 09:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 09:29
Շանհայի կազմակերպությանն անդամակցության քայլեր, ԵՄ-ի հետ ինտեգրման խորացում. ինչ է խոստանում Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարում
19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
Բոլորը

Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում և ընդգծել Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունն օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նրանք վերահաստատել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։