Հեռախոսներն արգելում են, QR կոդերը՝ թողնո՞ւմ. ինչ է սպասվում Երևանի դպրոցներում առաջիկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
08.04.2026 | 22:58
Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
08.04.2026 | 22:45
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին
08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
08.04.2026 | 22:00
ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:40
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում
08.04.2026 | 21:25
ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները
08.04.2026 | 21:10
Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:08
Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը
08.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին
08.04.2026 | 20:46
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
08.04.2026 | 20:30
Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև
08.04.2026 | 20:20
Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել
08.04.2026 | 20:09
Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին
Բոլորը

Հնարավոր է, որ արդեն հաջորդ տարի առաջին դասարանցիները Երևանի դպրոցներում չկարողանան դիտել Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող տեսանյութը։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է արգելել և սահմանափակել դպրոցներում հեռախոսների օգտագործումը։

«1-6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, կլինի համապատասխան պահման վայրում և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում՝ բացառապես կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Սա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ»,- այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ 7-12-րդ դասարանցիները կարող են օգտագործել հեռախոսը կրթական պրոցեսում, սակայն, ըստ պաշտոնյայի, դա պետք է լինի ուսուցչի ցուցումով և շաբաթական մեկ կամ երկու անգամ։ Տիգրան Ավինյանի խոսքով էլ՝ նպատակը դասապրոցեսներից չշեղվելն ու բացասական հետևանքներից խուսափելն է։

Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում նորություն չէ դասաժամերին հեռախոսների սահմանափակումը։ Դպրոցի տնօրեն Ծովինար Մելքումյանի խոսքով՝ երեխաները դպրոց են գալիս հեռախոսներով, դրանք հանձնում են դասղեկներին և միայն օրվա վերջում հետ ստանում։ 

Իսկ ի՞նչ անել, եթե առաջին դասարանի աշակերտը հայոց գրերի ստեղծման մասին իմանալու համար թվային գործիք կիրառելու կարիք ունենա, քանի որ Մաշտոցի մասին պատմությունն Այբենարանում QR կոդի տակ է թաքնված։

«Գրեթե բոլոր դասասենյակներում Մեսրոպ Մաշտոցի նկարը կա, և եթե անհրաժեշտուիթյուն լինի, մենք կարող ենք այդպես էլ ցույց տալ երեխաներին, լուծումները բավականին շատ են»,- ընդգծում է դպրոցի տնօրենը։

Հեռախոսների արգելումը շատ ավելի առանցքային հարց է, քան QR-կոդերը՝ կարծիք է հայտնում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Փորձագետի դիտարկմամբ՝ հարցն այն է, թե ինչպես է այդ ամենը ներդրվելու և վերահսկվելու։

Քաղաքապետարանի նախաձեռնության մասին Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ԿԳՄՍ նախարարությունից՝ հասկանալու համար՝ արդյո՞ք սա համատեղ որոշում է և համապատասխանում է նախարարության ներդրած հանրակրթության պետական նոր չափորոշչին։ 

«Տեխնոլոգիաների, այդ թվում՝ հեռախոսների կիրառումը դասապրոցեսի ընթացքում ունի կարևոր դերակատարում: Ուստի, որպես կրթության լիազոր մարմին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է դասապրոցեսի արդիական և տեխնոլոգիապես հագեցած մեթոդներով կազմակերպումը, որի իրականացմանը կարող են նպաստել նաև դասերի ժամանակ հեռախոսների կիրառումը: «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է ապահովում պետական կրթական քաղաքականությունը՝ հանդիսանալով ոլորտային քաղաքականություն մշակող միակ և  հիմնական մարմինը: Արգելքները չեն նպաստում թվային գիագիտության զարգացմանը և ընդամենը խնդիրները տեղափոխում են դպրոցից դուրս: Հետևաբար, նախարարությունը կարևորում է հավասարակշռված և միասնական մոտեցումը»,- պարզաբանում են ԿԳՄՍ նախարարությունից։

Թեև նախարարությունն իր պատասխանում ուղիղ չի անդրադառնում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը, այնուամենայնիվ, նշում է, որ դպրոցներում հեռախոսների օգտագործման կարգավորումներն անհրաժեշտ է սահմանել տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով։

Քաղաքապետարանն էլ նախատեսում է նոր կարգը ներդնել Երևանի 15 դպրոցներում, մոնիթորինգ իրականացնել և մինչ հեռախոսների ամբողջական արգելքը՝ ստացած տվյալների հիման վրա տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վիճակն ու առաջադիմության մակարդակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան