Ուկրաինացի լրագրող Բուտկևիչն արժանացել է Վացլավ Հավելի մրցանակին․ թեկնածուների շարքում էին ադրբեջանցի ու վրացի բանտարկված լրագրողները

Լուրեր

20.08.2026 | 11:31
Կոնջորյանն` ընդդիմադիրներին հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:24
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա
20.08.2026 | 11:08
«Բարսելոնան» նվաճել է Գամպերի գավաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 10:49
Ռումինիայում ԱԹՍ է ընկել Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ժամանակ
20.08.2026 | 10:33
5 հայ մարմնամարզիկներ ԵԱ-ի եզրափակիչում են
20.08.2026 | 10:28
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմի մասին
20.08.2026 | 10:17
COP17-ի կազմակերպչական կոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և ենթակառուցվածքների նախապատրաստումը
20.08.2026 | 10:15
Մեսին ԱԱ-2026-ից հետո առաջին գոլն է խփել MLS-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 10:05
Կիևին ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 12 զոհ և 33 վիրավոր կա
20.08.2026 | 10:00
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովների նախագահներին. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 09:55
Բացառել եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը, ընտրել նոր կաթողիկոս. ՀՀ կառավարության ծրագիրը
20.08.2026 | 09:50
Ճամբարակի ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկը մահացել է
20.08.2026 | 09:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 09:29
Շանհայի կազմակերպությանն անդամակցության քայլեր, ԵՄ-ի հետ ինտեգրման խորացում. ինչ է խոստանում Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարում
Բոլորը

Ուկրաինացի լրագրող և իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը, որը կռվել է Ուկրաինայի զինված ուժերում և եղել ռուսական գերության մեջ, արժանացել է Վացլավ Հավելի մրցանակին։ Այն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից՝ մարդու իրավունքների պաշտպանությանը մատուցած ծառայությունների համար: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել կազմակերպության աշնանային լիագումար նստաշրջանի բացման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պարոն Բուտկևիչը ZMINA մարդու իրավունքների կենտրոնի և Hromadske Radio-ի համահիմնադիրն է։ Չնայած իր ամբողջ կյանքի խաղաղասիրությանը՝ նա կամավոր միացել է Ուկրաինայի զինված ուժերին 2022 թվականին ռուսական ներխուժման սկզբում և դարձել է դասակի հրամանատար։ Նա գերի է վերցվել ռուսական ուժերի կողմից, դատապարտվել 13 տարվա ազատազրկման և ավելի քան երկու տարի անցկացրել է ծանր պայմաններում՝ նախքան 2024 թվականի հոկտեմբերին գերիների փոխանակման ժամանակ ազատ արձակվելը։ Նա մնում է արդարադատության և ազատության պաշտպանության գործում քաջության և անսասանության փայլուն խորհրդանիշ»,- նշել է ԵԽԽՎ-ն։

Այս տարվա կարճ ցուցակում ընդգրկված էին ևս երկու թեկնածուներ՝ վրացի լրագրող Մզիա Ամագլոբելին և ադրբեջանցի լրագրող Ուլվի Հասանլին: Քանի որ երկուսն էլ ներկայում կալանքի տակ են իրենց երկրներում, Ամագլոբելիի փաստաբանը և Հասանլիի կինն են նրանց անունից ընդունել դիպլոմները: Մրցանակաբաշխության արարողությունը բացելով՝ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը նշել է, որ պատահական չէ, որ այս տարվա մրցանակի երեք թեկնածուներն էլ լրագրողներ են։

«Առանց խոսքի ազատության և ազատ, անկախ ու բազմակարծիք լրատվամիջոցների իրավունքի՝ իրական ժողովրդավարություն չկա»,- ասել է նա։

2008 թվականից ի վեր Մաքսիմ Բուտկևիչն օգնում է Ուկրաինայում փախստականներին և միգրանտներին, աշխատում է նաև Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում: 2012 թվականին Բուտկևիչը հիմնադրել է ZMINA մարդու իրավունքների կենտրոնը, իսկ 2013 թվականին համահիմնադրել «Հրոմադսկե ռադիոն»: Ռուսաստանի կողմից 2014 թվականին Ղրիմ և Դոնբաս ներխուժումից հետո Բուտկևիչը համակարգել է ներքին տեղահանված անձանց օգնության ռեսուրսների կենտրոնը:

Լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո նա զորակոչվել է Ուկրաինայի զինված ուժեր, գերի ընկել 2022 թվականի հունիսին և դատապարտվել 13 տարվա ազատազրկման 2023 թվականի մարտին: Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դատարանը լրագրողին մեղավոր էր ճանաչել Սևերոդոնեցկի բնակելի շենքի վրա նռնականետից կրակ արձակելու մեջ, սակայն լրատվամիջոցները հաղորդել են, որ հարձակման պահին Բուտկևիչը գտնվել է Կիևում:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ Բուտկևիչի դեմ մեղադրանքները հորինված են՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից նրա նկատմամբ վրեժ լուծելու փորձով՝ իր քաղաքացիական դիրքորոշման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքի համար:

Լրագրողն ազատ է արձակվել 2024 թվականի հոկտեմբերին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման շրջանակում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի