Գավառում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Սեպտեմբերի 30-ին Գավառում կվերաբացվի Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը՝ Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Պատկերասրահի վարած բանակցությունների արդյունքում Գավառ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3 հասցեում հատկացվել է 284,3 քմ զբաղեցնող երկհարկանի տարածք, որում Հայաստանի ազգային պատկերասրահն իր միջոցներով վերանորոգման և արդիականացման աշխատանքներ է իրականացրել:

Այժմ Գավառի պատկերասրահը նոր ցուցադրությամբ բացում է իր դռներն այցելուների առաջ։ Հիմնական հավաքածուից բացի, ժամանակավոր ցուցահանդեսների սկզբունքով ֆոնդերից հանրությանն են ներկայացվելու չցուցադրված նմուշներ։ Ժանրաթեմատիկ բազմազանությամբ առանձնացող էքսպոզիցիայի հիմքում Սևանա լիճն ու շրջակա բնությունն են, գյուղական բնակավայրերն ու կենցաղային տեսարանները։

Մասնաճյուղի վերաբացումն ուղեկցվելու է նոր մշակված կրթական ծրագրերով՝ Գավառի գեղարվեստի դպրոցի և Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ, ինչպես նաև «Մեղեդի» լարային քառյակի երաժշտական համարներով։

Նշենք, որ քաղաքի մշակութային այս բացառիկ կենտրոնը բացվել է 1991 թ․, ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի արժեքավոր հավաքածուի հիման վրա։ Շուրջ 40 գեղանկար, գրաֆիկա, քանդակ ներկայացնում են 20-րդ դարի հայկական կերպարվեստի դասականներ, համաշխարհային ճանաչում վայելող Էդգար Շահինի, Եղիշե Թադևոսյանի, Հովհաննես Ալխազյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի, Գեորգի Վերեյսկու և այլ արվեստագետների գեղարվեստական ժառանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։