Հայաստանը հաղթահարելով վերջին 5 տարիների բարդ մարտահրավերները, գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում․ Փաշինյանը՝ Ալեն Բերսեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։

Ինչպես հյատնում են ՀՀ կառավարությունից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է վարչապետի այցը Ստրասբուրգ և ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի Կառավարության միջև ձևավորված ակտիվ և արդյունավետ համագործակցության փաստը։ Ալեն Բերսեի խոսքով՝ այդ համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը հետագայում ևս հաջողությամբ կիրականացվեն։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այս այցը՝ 2019 թվականի առաջին այցից վեց տարի անց, տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը հաղթահարելով վերջին հինգ տարիների բարդ մարտահրավերները, գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր և կարևորել կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման գործում։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստան–Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների արդյունավետ իրականացման փաստը, ինչպես նաև քննարկել երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։

Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։