Ուկրաինան հայտնել է FPV ԱԹՍ-ով ռուսական Մի-8 ուղղաթիռ խոցելու մասին, որի արժեքն ավելի քան 10 մլն դոլար է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները, օգտագործելով փոքր FPV անօդաչու թռչող սարք, կարողացել են ոչնչացնել ռուսական հարվածային ուղղաթիռ, որի արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը: Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի տելեգրամ ալիքին։

Զինվորականների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կոտլյարովկա գյուղի մոտակայքում։ Այնտեղ անօդաչու համակարգերի 59-րդ առանձին «Տափաստանային գիշատիչներ» գրոհային բրիգադի օպերատորները ոչնչացրել են տրանսպորտային և հարվածային ուղղաթիռը FPV անօդաչու թռչող սարքի միջոցով։ Խոսքը Մի-8 ուղղաթիռի մասին է։

Միևնույն ժամանակ, Յակով Գանձյուկի անվան 59-րդ առանձին օդային գրոհային բրիգադի անօդաչու համակարգերի գումարտակը բացահայտել է գործողության այլ մանրամասներ։

«Այսօր մենք ավելացրել ենք մեր «գեր» թիրախների հավաքածուն։ «Բալթիկա» անձնակազմը ոչնչացրել է ռուսական Մի-8 հարձակողական ուղղաթիռ, որի արժեքն ավելի քան  10 միլիոն դոլար է։ Նրանք դա արել են ընդամենը 500 դոլար արժողությամբ փոքր FPV անօդաչու թռչող սարքի միջոցով»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։

Նշվում է, որ այս գործողությունն իրականացվել է հետախուզության, շտաբի և օդաչուների համակարգված համագործակցության շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի