Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի իրավապահ համակարգերի համագործակցության ընդլայնման հարցեր

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Չեն Սիյուանի հետ․ հայտնում են ՆԳՆ-ից:

«Ողջունելով հյուրերին՝ Չեն Սիյուանը բարձր է գնահատել դեռևս 2015 թվականին Պեկինում ստորագրված Համաձայնագրի հիման վրա ձևավորված համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Արմեն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը՝ առաջարկելով այն բարձրացնել նոր մակարդակի՝ կողմերի միջև ստորագրելով փոխգործակցության նոր պայմանագիր, ինչին չինական կողմը դրական է արձագանքել»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

ՆԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունում հասարակական անվտանգության նախարարության ներկայացուցչի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով իրականացվող համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տալիս ապահովել օպերատիվ տեղեկատվության փոխանակում ու երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համադրված գործողություններ։

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև իրավապահ մարմինների համատեղ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին, մասնավորապես՝ անդրազգային հանցավորության, այդ թվում՝ համացանցում կատարվող հանցագործությունների, կիբեռհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, տնտեսական հանցագործությունների, թրաֆիքինգի և այլ հանցատեսակների դեմ պայքարի ոլորտներում։