Ժողովուրդն ասաց իր խոսքը․ ԵՄ-ն ողջունում է Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Լուրեր

07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, ինչպես նաև մի շարք եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարներ ողջունել են Մոլդովայի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PAS) հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մոլդովայի ժողովուրդն ասաց իր խոսքը, և նրանց ուղերձը հստակ ու բարձր էր։ Նրանք ընտրել են ժողովրդավարությունը, բարեփոխումներն ու եվրոպական ապագան՝ Ռուսաստանի ճնշման և միջամտության պայմաններում»,- ընդգծել է Կոշտան՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես ողջունել է  ընտրությունների արդյունքները։

«Մոլդովա, դու կրկին դա արեցիր։ Վախ կամ անհամաձայնություն սերմանելու ոչ մի փորձ չի կարող կոտրել քո վճռականությունը։ Դու կատարել ես հստակ ընտրություն՝ Եվրոպա։ Ժողովրդավարություն։ Ազատություն։ Մեր դուռը բաց է։ Եվ մենք կաջակցենք քեզ ամեն քայլափոխի։ Ապագան քոնն է»,- գրել է ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ «մոլդովացի ժողովուրդը հստակորեն կատարել է իր ընտրությունը՝ չնայած արտաքին միջամտության փորձերին»։

«Ֆրանսիան աջակցում է Մոլդովային նրա եվրոպական ձգտումներում և ազատություն ու ինքնիշխանություն ունենալու  ցանկության մեջ», – սոցիալական ցանցերում գրել է Մակրոնը։

Քվեաթերթիկների 99,91%-ի հաշվարկից հետո, ըստ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, եվրոպամետ նախագահ Մայա Սանդուի գլխավորած «Գործողության և համերաշխության» կուսակցությունը ստացել է ձայների 50,16%-ը: Նրա ամենամոտ մրցակիցը՝ ռուսամետ «Հայրենասիրական  դաշինքը», նույն տվյալների համաձայն, ստացել է ձայների 24,19%-ը։

Այս արդյունքները Սանդուի կուսակցությանը երաշխավորում են Մոլդովայի խորհրդարանի 101 տեղերից առնվազն 54-ը՝ այդպիսով պահպանելով բացարձակ մեծամասնությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի