Թուրքական էժան լոլիկը, որը մտնում է ԵՏՄ, կարո՞ղ ենք դրա վրա տուրք դնել․ պատգամավորը՝ Պապոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵՏՄ-ում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված արձանագրության քննարկումը։

Նախարարը պարզաբանեց, որ 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում կա հակագնագցման կամ դեմպինգի և փոխհատուցման միջոցների մասին հատուկ կետ: Ըստ այդմ՝ եթե որևէ երկրից ԵՏՄ տարածք է մտնում այնպիսի ապրանք, որը շատ ցածր գին ունի և դեմպինգային հնարավորություն է ստեղծում, ապա եթե 25 տոկոս մասնաբաժին ունեցող երկիրը կամ 25 տոկոս մասնաբաժին ունեցող կազմը որևէ երկրի միջոցով դեմպինգի ռիսկ պարունակելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնում, ապա դա լրացուցիչ առաջարկի հնարավորություն է տալիս՝ որոշակի չափով տուրք սահմանելու կոնկրետ երկրից ներմուծվող որոշակի ապրանքատեսակի համար:

«Առաջարկվող նոր կանոնով նախորդ կանոնակարգումը պահպանվում է, բայց եթե որեւէ անդամ երկիր իրեն բացառելու հայտ ներկայացնի, ապա իրեն կարող են բացառել, սակայն մյուս երկրների պարագայում կանոնը կարող է գործել: Օրինակ, իքս ապրանքի գծով Ռուսաստանը կամ Բելառուսը կարող են ասել՝ ինձ բացառեք, այդ դեպքում այդ կանոնը մյուս անդամ երկրների համար կգործի: Սա կանոնից բացառության հնարավորություն է»,- բացատրեց նախարարը։

ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց բարձրացրեց, թե նոր կարագավորման համաձայն՝ կարո՞ղ ենք տուրք սահմանել, երբ թուրքական էժան լոլիկը մտնում է ԵՏՄ տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան