Ռուսական զորքերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջաններին․ կան տուժածներ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ զորքերը սեպտեմբերի լույս 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Current time-ի փոխանցմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ ռուսական զորքերը հարձակվել են Սինելնիկովսկի շրջանի Պոկրովսկայա, Սլավյանսկ և Մեժևսկ համայնքների վրա։ Վիրավորվել է 44-ամյա տղամարդ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ վնասվել են վարչական շենք, հյուրանոց, բնակելի շենքեր և մեքենա։

Ռուսական ուժերը նաև հարված են հասցրել Սումիի մարզի Կոնոտոպի շրջանի գյուղերից մեկի բնակելի թաղամասին: Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ մասնավոր տարածքում հրդեհ է բռնկվել ամառային խոհանոցում և օժանդակ շինությունում: Փրկարարները մարել են հրդեհը և կանխել դրա տարածումը դեպի տուն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ վիրավորվել է:

Ուկրաինայի ռազմաօդայի ուժերի հաղորդմամբ՝ լույս երկուշաբթի գիշերը Ուկրաինան հարձակման է ենթարկվել 32 «Շահեդ», «Գերբերա» և այլ գրոհային հարվածային անօդաչու թռչող սարքերով։

Նախնական տվյալներով՝ երկրի հարավում և արևելքում խոցվել է 23 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ ութ վայրերում խոցվել է ինը հարվածային  անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի