Երիտասարդները՝ խաղաղության և զարգացման շարժիչ ուժ․ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ ՄԱԿ-ում

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Երիտասարդության համար գործողությունների համաշխարհային ծրագրի 30-ամյակին նվիրված ՄԱԿ ԳԱ բարձրաստիճան հանդիպմանը։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է երիտասարդության հզորացմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով, որ հենց երիտասարդներն են հանդիսանում կայուն զարգացման, խաղաղության և դիմակայունության շարժիչ ուժը։

Անդրադառնալով Հայաստանի հանձնառություններին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության համապարփակ ռազմավարությունը և դրա հիմքում ընկած ներառականության սկզբունքը՝ ուղղված հանրային կյանքի բոլոր ոլորտներում և որոշումների կայացման բոլոր մակարդակներում երիտասադրների լիարժեք մասնակցության ապահովմանը:

Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդների լիարժեք, արդյունավետ և իմաստալից մասնակցությունը՝ ի նպաստ ներկա և ապագա սերունդների» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ երիտասարդության ավելի համակարգված և ազդեցիկ մասնակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև գրանցված ձեռքբերումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել տեղական երիտասարդական միությունների և Կառավարության կառույցների միջև ձևավորված համագործակցությանը, որը խթանել է երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում ինչպես պետական, այնպես էլ տեղական մակարդակներում։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն կարևորել է միջազգային համագործակցությունը՝ ուղղված երիտասարդների հզորացման օրակարգի խթանմանը և ընդլայնմանը։ Ընդգծվել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը, մասնավորապես որոշումների ընդունման գործընթացում։