Լքել են փեթակներն ու չեն վերադարձել. ինչու է մեղուների զանգվածային անկում գրանցվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

Մեղվաբույծ Խաչիկ Հարությունյանի 65 մեղվափեթակից 9-ը ընդամենը 1 ամսում դատարկվել են։ Մեղվաընտանիքները Գեղարքունիքից Դվին՝ ձմեռանոց տեղափոխած մեղվաբույծը մեղուների մոտ վերջին շրջանում անհասկանալի վարքագիծ է նկատել։ Ասում է՝ հեռացել են փեթակներից ու չեն վերադարձել: Խաչիկը մեղուների մի մասին սատկած է գտել մեղվանոցում, մյուսներին էլ՝ հարակից դաշտերում: Ըստ նրա՝ անկման պատճառներից մեկը վարոատոզ հիվանդությունն է, որն արագ տարածվում է մեղվափեթակներում։ 

Նրա խոսքով՝ նախորդ տարի էլ է եղել խնդիրը, բայց ո՛չ այս չափով։ Հիմա հանրապետության գրեթե բոլոր մարզերի մեղվաբույծներն են անկումներից բողոքում: Խաչիկ Հարությունյանն այս օրերին կապի մեջ է ծանոթ մեղվապահների հետ: Նրա փոխանցմամբ՝ Գավառում ընկերոջ 25 մեղվաընտանիքն է անկել, Շիրակում մտերիմներից մեկն էլ 40 փեթակի կորուստ ունի։ Թե որն է մեղուների շրջանում տիզի տարածման պատճառը, մեղվապահը դեռ հստակ չգիտի, բայց կասկածում է՝ դրսից ներկրված մեղուներն են հիվանդության աղբյուրը։

«Դրսից մեղու է բերվում, ձվի մեջ տիզ է գալիս։ Պրոֆիլակտիկ բուժումներ չեն անում և վաճառում են։ Որոշ մեղվապահներ փորձ չունեն և գնում են դրանք, ինչի հետևանքով տիզը զարգանում է։ Ուզբեկստանից ներկրված մեղուներին դեմ ենք»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։ 

Կյանքի մեծ մասը մեղվապահությամբ զբաղվող Գագիկ Կիրակոսյանի երկարամյա փորձը հուշում է՝ դժվար թե միայն տիզը նման ծավալի վնաս հասցներ մեղվաընտանիքներին։ Սրտնեղում է՝ իրենց համար դեռևս անհասկանալի հիվանդության դեմը չեն կարողանում առնել․ դիմել է ցանկացած մեթոդի՝ ավանդականից մինչև վարոատոզ հիվանդության համար նախատեսված բուժանյութերի կիրառությունը:

«Բուժումները տալիս ես, էլի արդյունք չի երևում, թե հիմա էդ տիզի հետ նաև ուրիշ հիվանդություն էլ կա, չգիտենք։ Երեք անգամ արդեն բուժում եմ արել ու դեռ մեկ հատ էլ պիտի անեմ, բայց դեռ տիզ է երևում»,- նշեց նա։

Գագիկ Կիրակոսյանի մեղվանոցի մեղուների մեծ մասը տեղական տեսակի են։ Նա միշտ էլ բարձրորակ մեղր է ստացել, քանակից ևս գոհ է եղել: Մեղվապահի կարծիքով՝ անբարենպաստ եղանակային պայմաններն ազդել են բերքատվության և տիզի տարածման վրա։

Ֆեյսբուք սոցիալական ցանցի մեղվաբուծության վերաբերյալ խմբերում մեղուների անկման մասին գրառումների տարափ է: Հանրապետության տարբեր շրջանների մեղվապահներն ահազանգում են իրենց կորուստների մասին։ Նրանք մեղուների անկման ամենատարբեր վարկածներ են առաջ քաշում՝ հիվանդություններից մինչև բջջային կապի կայանների աշխատանքի բացասական ազդեցություն:

Դվինցի մեղվապահի կարծիքով՝ բացի բջջային կապի կայանների ռադիոալիքների ենթադրյալ վնասից՝ գարնանն իր մեղուները թունավորվել են հարակից դաշտերում և այգիներում օգտագործված թունաքիմիկատներից։

Դեռևս սեպտեմբերի 16-ին Մեղրիի համայնքապետարանը հայտնել էր, որ ահազանգեր են ստացվել մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ կապված: Էկոնոմիկայի նախարարության մասնագետները նմուշառում են վերցրել անկած մեղուներից։ Հանդիպմանը մասնակցած Շվանիձորցի մեղվաբույծ Հովհաննես Օհանյանի փոխանցմամբ՝ իրենց մոտ, վարոատոզից բացի, նաև տրոպիլեապ մակաբույծն է տարածված, որն ախտահարում է մեղվի շնչառական ապարատը։

Մեղուների անկումների վերաբերյալ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեռևս հստակ տեղեկություններ չի հայտնում։ 

«Այլ կասկած էլ կա, որի մասին չեմ ուզում խոսել։ Դա որոշակի տեղային է՝ կան սեփականատերեր, որոնց մեղվանոցներում խնդիր կա, բայց նույն տարածքում գտնվող մեկ ուրիշի մոտ նման բան չկա։ Հետևաբար, տարբեր պատճառներ կարող են լինել՝ պահման պայմաններ և այլ հանգամանքներ»,- ասաց նախարարը։

Մինչ պատկան կառույցները կպարզեն, թե ինչու են մեղուներն անկում, մեղվապահությամբ զբաղվողներն ասում են՝ եթե պետությունն իրենց չաջակցի և հիվանդության տարածումը չկարողանան կանխել, մեղվապահության ապագան Հայաստանում հարցականի տակ կհայտնվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան