Պսկովի մարզում երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել

Լուրեր

20.08.2026 | 10:17
COP17-ի կազմակերպչական կոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և ենթակառուցվածքների նախապատրաստումը
20.08.2026 | 10:15
Մեսին ԱԱ-2026-ից հետո առաջին գոլն է խփել MLS-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 10:05
Կիևին ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 12 զոհ և 33 վիրավոր կա
20.08.2026 | 10:00
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովների նախագահներին. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 09:55
Բացառել եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը, ընտրել նոր կաթողիկոս. ՀՀ կառավարության ծրագիրը
20.08.2026 | 09:50
Ճամբարակի ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկը մահացել է
20.08.2026 | 09:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 09:29
Շանհայի կազմակերպությանն անդամակցության քայլեր, ԵՄ-ի հետ ինտեգրման խորացում. ինչ է խոստանում Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարում
19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
Բոլորը

ՌԴ Պսկովի մարզում երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Միխայիլ Վեդյորնիկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Սեպտեմբերի 26-ին՝ ուրբաթ օրը, մոտավորապես ժամը 5:00-ին, Պլյուսսա կայարանի մոտակայքում երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել»,- գրել է նա Max Messenger հավելվածում։

Նահանգապետի խոսքով՝ տուժածներ չկան։

«Երկաթուղային գծից գնացք դուրս չի եկել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Խնդրում ենք պահպանել հանգստություն»,- կոչ է արել նահանգապետը։

Պատճառված վնասի չափը չի նշվում։

Հունիսի 1-ի գիշերը Բրյանսկի և Կուրսկի մարզերում պայթեցվել էին երկաթուղային կամուրջներ։ Հունիսի 5-ին Վորոնեժի մարզում պայթյունի հետևանքով վնասվել էին երկաթուղային գծերը։ Հունիսի 6-ին էլ Բելգորոդի մարզում երկաթուղային  գծերի խաթարման հետևանքով դիզելային շոգեքարշը դուրս էր եկել գծերից։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել՝ «Ահաբեկչություն» հոդվածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի