Փաշինյանը թանկարժեք նվերներ է ստացել չինացի և ղազախ գործընկերներից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին օտարերկրյա գործընկերներից թանկարժեք նվերներ է ստացել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նվերների հաշվառման ձևաթղթից։

Չինաստանի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահ Լիցզյուն Ծինը Փաշինյանին նվիրել է դեկորատիվ համայնապատկերային նկար՝ կատարված ոսկեգույն ֆոնի վրա։ Փաշինյանը նվերը ստացել է սեպտեմբերի 2-ին՝ Պեկին կատարած աշխատանքային այցի ժամանակ։  Նվերի արժեքը գնահատվել է 428 հազար 624 դրամ։

Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել նաև Ալմաթիի քաղաքապետ Դարկհան Սաթիբալդիից։ Ղազախ գործընկեր նրան նկար է նվիրել՝ «Սպիտակ յուրատ լեռներում» վերնագրով, նկարիչ Նադիր Բաբամուրատովի հեղինակմամբ։ Այն արժեցել է 365 հազար 826 ՀՀ դրամ։ Փաշինյանը նվերը ստացել է սեպտեմբերի 4-ին՝ Ալմաթի կատարած այցի ընթացքում։

Հավելենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

Անի Թամրազյան