Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում սեպտեմբերի լույս 26-ի գիշերը հրդեհ է բռնկվել խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։

Հաղորդագրության համաձայն՝ հրդեհի տարածքը կազմել է շուրջ 30 քառակուսի մետր։ Այն մարվել է, տուժածներ չկան։

Բացի այդ, գիշերը անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Դոնի Ռոստովի Դովատորա փողոցում գտնվող խանութի ճակատային մասը և պատուհանները, ինչպես նաև մի քանի մեքենաներ կայանատեղիում, հայտնել է Ռոստովի մարզի ղեկավարը։ Ոչ ոք չի տուժել։

Ռոստովի քաղաքապետն էլ հայտնել է, որ «Ռոստովի Սովետսկի շրջանում» հրդեհ է բռնկվել բեռնատարում։ Կրակ մարվել է, տուժածներ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 26-ի գիշերը խոցվել է ավելի քան 50 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում։

Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարձակվում են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։ Հարվածների հետևանքով դրանք մասամբ կամ ամբողջությամբ դադարեցնում են աշխատանքը, ինչը, ի թիվս այլ բաների, հանգեցնում է վառելիքի պակասի և գների բարձրացման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի