Ալիևը «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործել է նաև ՄԱԿ-ի ամբիոնից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դարձյալ դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, թե հակամարտությունը լուծելու համար 1992 թվականին ստեղծված կառույցը չի կարողացել կատարել իր առաքելությունը։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանն առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունքներ և ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեր նախաձեռնությամբ սկսվել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցություններ, որոնք տևել են 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառ։ Չնայած տարբեր սադրանքներին՝ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով՝ առանց որևէ արտաքին միջամտության»,- ասել է Ալիևը՝հավելելով․

«Ադրբեջանը մտել է նոր դարաշրջան։ Մենք հաղթել ենք և՛ պատերազմում, և՛ խաղաղության հաստատման մեջ։ Մենք վերջ ենք դրել օկուպացիային և անցել վերականգնողական աշխատանքներին։ Արդարությունը հաղթանակել է, ինքնիշխանությունը ամրապնդվել, և խաղաղությունը փաստացի  հաստատվել է։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով»։

Նա անդրադարձել է նաև TRIPP-ին՝ Թրամփի երթուղուն, սակայն, կրկին օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

«Տարածաշրջանային հաղորդակցությունները կազմում են մեր կայուն խաղաղության տեսլականի հիմքը։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին է (TRIPP), որը կապահովի «Զանգեզուրի միջանցք»-ով անարգել անցում և կամրապնդի տարածաշրջանային կապերը»,- հավելել է նա՝ հերթական անգամ խեղաթյուրելով Վաշինգոտնում ստորագրված փաստաթղթեր բովանդակությունը։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են միջանցք եզրույթն օգտագործել։

Ի դեպ, Ալիևը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը նշանավորում է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների նոր փուլի սկիզբը։

Նա նշել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի որոշումը՝ կասեցնելու 1992 թվականին Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման տեսքով, նույնպես պատմական քայլ է։ Ըստ Ալիևի՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907-րդ ուղղման վերջնական չեղարկումը վերջ կդնի երկակի ստանդարտների ժառանգությանը և կամրապնդի վստահությունն ու համագործակցությունը այն ժամանակ, երբ Ադրբեջանը ըստ Ալիևի, «նպաստում է համաշխարհային անվտանգությանն ու կայունությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի