Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո պատրաստ է լքել Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Լուրեր

07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում երկիրը ղեկավարել խաղաղ ժամանակ։ Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

«Իմ նպատակն է ավարտել պատերազմը, այլ ոչ թե շարունակել առաջադրվել ընտրություններում»,- ասել է Զելենսկին։

Հարցին՝ արդյո՞ք պատերազմի ավարտից հետո իր աշխատանքն ավարտված է համարում, Զելենսկին պատասխանել է, որ պատրաստ է հրաժարական տալ: Նա հավելել է՝ պատրաստ է դիմել Գերագույն Ռադային՝ հրադադարի դեպքում ընտրություններ անցկացնելու խնդրանքով:

Զելենսկին նշել է, որ գոյություն ունեն որոշակի խոչընդոտներ, առաջին հերթին՝ երկրի մի քանի շրջաններում անվտանգության իրավիճակը և Ուկրաինայի Սահմանադրության դրույթները․ երկրի հիմնական օրենքը հստակորեն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ: Այնուամենայնիվ, Զելենսկին, կարծում է, որ ընտրությունները հնարավոր են։

Հարցազրույցում նա նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է Ուկրաինայի իրավունքին՝ հակահարված տալու ռուսական հարձակումներին, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում։ Ըստ նրա՝ նախօրեի հանդիպման ժամանակ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայի կողմից ռուսական հարվածներին նույն կերպ արձագանքելու հարցը։ Նա հավելել է, որ Թրամփը նույն մեկնաբանությունն է արել անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտների և հրթիռային բազաների վերաբերյալ, չնայած Ռուսաստանը լավ պաշտպանված է։

«Եթե նրանք հարձակվեն մեր էներգետիկ ոլորտի վրա, նախագահ Թրամփն աջակցում է այն գաղափարին, որ մենք կարող ենք պատասխանել էներգետիկային հարվածներով», – ասել է  Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան արդեն ունի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքին, բայց նաև ասել,  որ Թրամփից խնդրել է  զենք, որը կարող է  արագացնել պատերազմի ավարտը։ Այնուամենայնիվ, նա չի բացահայտել, թե ինչ զենքերի մասին է խոսքը:

«Մեզ դա անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում, որ մենք այն կօգտագործենք։ Որովհետև եթե դա անենք, կարծում եմ՝ դա լրացուցիչ ճնշում կգործադրի Պուտինի վրա՝ նրան ստիպելով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի