ԵՏՄ մասնակից-երկրների նախարարներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և Ինժեներական քաղաք

Լուրեր

06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնապագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի և Ղազախստանի Ինֆորմացիայի և հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն. տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հյուրերին դիմավորեցին և շրջայցի ընթացքում ուղեկցեցին «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն ու «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։

Նախարարները շրջել են գրասենյակային տարածքով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող աշխատանքների ուղղություններին։ Ներկայացվել է նաև «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի աշխատանքը։

Ընկերությունը մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնում է դասընթացներ` պատրաստելով միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:

Այնուհետև հյուրերն այցելել են Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք:

Նրանք նախ ծանոթացել են «Ինժեներական քաղաք» նախագծին, նախատեսվող ենթակառուցվածքներին, ապա շրջել գրասենյակային տարածքով: Նախարարները եղել են «YEA Engineering» ընկերության գրասենյակում ու արտադրական մասում:

«YEA Engineering»-ը մատուցում է ամբողջական ինժեներական ծառայություններ՝ նախագծումից մինչև արտադրություն, այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մեքենաշինությունը, արդյունաբերական իրերի ինտերնետը (IIoT), անլար կապի համակարգերն ու կիսահաղորդիչների թեստավորումը:

Հյուրերը շրջել են նաև «National Instruments Armenia»-ի գրասենյակում: Ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը պատմել է մինչև այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերի մասին, ցուցադրել Դեմո սենյակը:

Ցուցադրվել են ինքնավար մեքենայի ավտոմատ կառավարման համակարգի թեստավորման սարքավորումը, ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, միկրոսխեմաների թեստավորման սարքը և այլ խոշոր նախագծեր:

Ընկերությունը համագործակցում է նաև ուսումնական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: «NI Հայաստանի» կրթական լաբորատորիաներն ու ստենդերը վաճառվել են բազմաթիվ երկրների մի շարք համալսարաններին, սակայն, ընկերության տնօրենի խոսքով, բարձր մակարդակի համագործակցություն դեռ չկա:

Հանդիպման ընթացքում հյուրերը քննարկել են նաև ԵՏՄ շրջանակներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները: