Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանն է մեղավոր․ Մարտի 1-ին, ըստ ՄԻԵԴ-ի, ՀՀ-ն խախտել է 7 անձի կյանքի իրավունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:20
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:19
Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:16
Ալեն Սիմոնյանին նշանակել են ԱԽՔ, եթե էդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:08
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին
20.08.2026 | 13:01
Դեպի ԵՄ Հայաստանի արտահանումը առաջին կիսամյակում աճել է ավելի քան 80%-ով
20.08.2026 | 12:59
Դատախազությունը Արմեն Աշոտյանից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 385 մլն դրամ
20.08.2026 | 12:53
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է
20.08.2026 | 12:50
ԱԲ ոլորտը մեծ տեմպերով աճելու է․ էլեկտրական էներգիայի սպառման պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:43
Արաղչին հայտարարել է, որ Թրամփի «տնտեսական պատերազմն» ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնի
20.08.2026 | 12:38
Օլիմպավանում, ըստ ՊԵԿ-ի, հարկային խոշոր խախտումներ են արձանագրվել․ շուրջ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից ավելի քան 17 տարի անց Մարդու իրավուքնների եվրոպական դատարանն արձանագրել է՝ պետության գործողությունները հանգեցրել են 10 զոհերից 7-ի կյանքի իրավունքի խախտման։ 

Ստրասբուրգյան դատարանը մեղավորության սլաքներն ուղղել է 2008 թվականի ՀՀ  իշխանությունների կողմը․ ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ, ավելին՝ պետությունը չի կատարել իր պարտավորությանը և չի համագործակցել դատարանի հետ։ 

Ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՞ն, որն այդ ժամանակ դեռ նախագահի աթոռին էր, թե՞ օրեր անց նրան փոխարինած Սերժ Սարգսյանին։ Երկրորդ նախագահն այսօր Factor TV-ի հարցերին չցանկացավ պատասխանել։ Նա օրեր առաջ դատարանում էր հայտարարել՝ անգամ չի հասկանում, թե ինչու է մեղադրյալի աթոռին։

Եթե Քոչարյանը շեշտում է, որ արյունալի իրադարձությունների ժամանակ իր պարտականությունն է կատարել, ապա Սերժ Սարգսյանի կուսակիցն ընդգծում է։

Եվ մինչ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ղեկավար պաշտոններ զբաղեցրածները հերքում են իրենց մեղավորությունը, իշխող խմբակցության պատգամավորը հայտարարում է՝ բոլորը պատասխան են տալու։

Իսկ ի՞նչ հիմքերով պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե Սերժ Սարգսյանը  այս պահին այլ գործերով է մեղադրյալի աթոռին, իսկ Ռոբերտ Քոչարյանը և նրա ենթակաները թեև Մարտի 1-ի գործով անցնում են, սակայն 10 զոհերի մասով նրանց որևէ մեղադրանք առաջադրված չէ։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանն իր իշխանության գալու պահից մինչ օրս կրկնում է․ «Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է»։

Եվ մինչ կողմերը շարունակում են անուղղակի մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին, իսկ օդում կախված է մնում հարցը՝ ովքեր են մեղավոր 10 հոգու սպանության համար, ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է փոխհատուցումներ վճարել 7 զոհվածի ընտանիքի՝ յուրաքանչյուրին 30 հազար եվրոյի չափով, ինչպես նաև 35 հազար եվրո ընդհանուր գումար՝ դատական ծախսերի համար։ Ստացվում է՝ ՀՀ-ն առաջիկա 3 ամսվա ընթացքում կփոխհատուցի 245 հազար եվրո։

Ուշագրավ է, որ ՄԻԵԴ գանգատը, թեև ներառում է զոհված 9 քաղաքացու դիմում, ստրասբուրգյան դատարանը կյանքի իրավունքի խախտում միայն 7-ի մոտ է արձանագրել․ վճռում նշվում է, որ Սամվել Հարությունյանը մահացել է անհայտ առարկայի հարվածից: ՄԻԵԴ-ը արձանագրում է փաստը, որ ցուցարարների կողմից նույնպես կատարվել են բռնության գործողություններ, այդ թվում՝ քարեր և մոլոտովի կոկտեյլներ նետելը, և չի բացառվում, որ Սամվել Հարությունյանի մահը նման բռնության հետևանքով առաջացած դժբախտ պատահար է եղել։ Հետևաբար, ՄԻԵԴ-ը Կոնվենցիայով երաշխավորված խախտում չի դիտարկել: Այս համատեքստում խախտում չի արձանագրվել նաև Զաքար Հովհաննիսյանի մահվան դեպքում: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան