Ալիևը համոզեց Արևմուտքին, որ ԼՂ-ը ՌԴ-ի հենակետն է, հայաթափելով՝ ռուսների ոտքը կտրում է․ փորձանք բերինք մեր գլխին․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ,  հայերի բռնի տեղահանությունը և Արևմուտքի լռությունը հետևանք էր այն բանի, որ Ադրբեջանը արևմտյան կենտրոններին համոզել էր, որ այդպիսով՝ ինքը թուլացնում է Ռուսաստանի դերակատարությունը ռեգիոնում, հեռացնում է նրան այստեղից։

Ըստ Մեհրաբյանի՝ Ալիևը Արևմուտքին համոզել է, որ ԼՂ-ը Ռուսաստանի հենակետ է այս ռեգիոնում, և արդյունքում անպատիժ հայաթափել է այն․ «Ալիևը համոզեց Արևմուտքին, որ ԼՂ-ը ՌԴ-ի հենակետն է, մենք՝ հայերս, հայտնվել ենք փորձանքի մեջ նաև մեր քաղաքականության»,- ասել է Մեհրաբյանը՝ ընդգծելով պրոռուսական երկարատև քաղաքականությունը, որ վարվել է Արցախի և Հայաստանի ղեկավարության կողմից։

Ըստ նրա՝ 2020 թվականի պատերազմը ՀՀ-ի քաղաքական անկախության դեմ ուղղված գործիք էր․ «Մենք դարձանք ՌԴ-ի պատանդը», – նշեց նա՝ հավելելով, որ Ուկրաինայի պայքարը ՌԴ-ի դեմ թույլ չտվեց, որ ՌԴ-ն կլանի Հայաստանի անկախությունը։ Սակայն ըստ նրա, դա մշտական ռեսուրս չէ։ Մեհրաբյանը քննադատել է նաև հայաստանյան իշխանությունների վարքագիծը։ Նրա համոզմամբ, իշխանությունը պետք է ավելի ամուր ու կտրուկ քայլեր ձեռնարկի այն կուսակցությունների նկատմամբ, որոնք, նրա գնահատմամբ, պատասխանատվություն ունեն 2008-ի Մարտի 1-ի դեպքերի հետևանքով ստեղծված իրավիճակի համար։ 

«Իշխանությունը պիտի փակի այն կրիմինալ խմբավորումները՝ քաղաքական կուսակցությունների տեսքով, որոնք կապվում են Մարտի 1-ի սպանությունների հետ»,-  ասել է նա՝ հիշատակելով Եվրոպական դատարանի կարևոր որոշումը, որով ճանաչվել է անհամաչափ ուժի կիրառումը պետության կողմից ցուցարարների դեմ։ Նա պահանջեց, որ երկրի անվտանգությունն ապահովելու համար իշխանության կողմից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն։ 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան