Ֆրանսիայում Մակրոնի բյուջետային քաղաքականության դեմ համազգային բողոքի ցույցեր ու գործադուլներ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
Բոլորը

Ֆրանսիացի ցուցարարները համազգային բողոքի ակցիաներ և գործադուլներ են կազմակերպել, անկարգություններ հրահրել՝ ցույց տալով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի բյուջետային քաղաքականության դեմ ուղղված իրենց բողոքն ու զայրույթը, գրում է AFP-ն։

Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ Մակրոնի կառավարության յոթերորդ ղեկավարը, պաշտոնը ստանձնել է անցյալ շաբաթ՝ խոստանալով անցյալից կտրվել շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Սակայն նախկին պաշտպանության նախարարի նշանակումը չի կարողացել մեղմել արհմիությունների և ձախերի զայրույթը։ Նրանք շարունակում են վրդովված լինել  նախորդ վարչապետ Ֆրանսուա Բայրուի կողմից առաջարկված 44 միլիարդ եվրոյի բյուջետային խնայողությունից՝ չնայած Լըկորնյուի խոստումներին՝ վերացնել ինչպես վարչապետների ցմահ արտոնությունները, այնպես էլ երկու պետական ​​տոները չեղարկելու՝ լայնորեն դատապարտված ծրագիրը, ասվում է հրապարակման մեջ։

Քանի որ արհմիությունները կոչ են արել  գործադուլների, ուսուցիչների շուրջ մեկ երրորդը դուրս է եկել փողոց, տասը դեղատներից ինը փակվել են, իսկ Փարիզի մետրոյում երթևեկության լուրջ խափանումներ են, որտեղ միայն երեք առանց վարորդի ավտոմատ գծեր են աշխատում նորմալ։

Փարիզում և Մարսելում ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել չարտոնված ցույցերը ցրելու համար։ Լիլ քաղաքի հյուսիսային ծայրամասում ցուցարարները մասնակցել են արհմիությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիային՝ առավոտյան փակելով ավտոբուսային կայարանները։

«Նպատակն է՝ ցույց տալ կառավարությանը, որ մենք այստեղ ենք, որ հոգնել ենք խելագարի պես հարկվելուց, որ հոգնել ենք մինչև ամսի 15-ը ծայրը ծայրին հասցնելու դժվարություններից»,- ասել է աղբատարի վարորդ Սամուել Գայարը։

Նույնիսկ դպրոցականներ են միացել ակցիաներին, 300 աշակերտներ փակել են Փարիզի Մորիս Ռավելի միջնակարգ դպրոցի մուտքը։

Ակնկալվում է, որ սա կլինի արհմիությունների կողմից կազմակերպված բողոքի ցույցերի և գործադուլների՝ ամենաշատ հետևորդներ ունեցող ակցիան 2023 թվականի սկզբին Մակրոնի վիճահարույց կենսաթոշակային բարեփոխման դեմ ամիսներ տևած շարժումից ի վեր, որը կառավարությունը, ի վերջո, առանց քվեարկության ընդունեց խորհրդարանում։

Մինչ բողոքի օրը Լըկորնուի համար ճգնաժամային իրավիճակների կառավարման հմտությունների առաջին փորձությունն էր, զայրույթն ավելի ու ավելի է կենտրոնանում նախագահ Մակրոնի ուղղությամբ, որի իշխանությանը մնացել ընդամենը մեկուկես տարի, և որն իր պատմության մեջ ամենացածր ժողովրդականության վարկանիշն ունի։

Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն ասել է, որ իշխանությունները վախենում են, որ հազարավոր մարդիկ կարող են փորձել վնաս հասցնել ցույցերի ժամանակ և «գողանալ» օրը խաղաղ ցուցարարներից։

«Երբ վնաս, գույքի վնաս կամ անհատների վնաս լինի, մենք կլինենք անզիջում և անողոք»,- ասել է նա։

Միջոցառումներին ներգրավված են ավելի քան 80,000 ոստիկաններ և ժանդարմներ՝ անօդաչու թռչող սարքերի, զրահապատ մեքենաների և ջրցան մեքենաների աջակցությամբ։

Ներքին գործերի նախարարությունը գնահատում է, որ ամբողջ երկրում փողոցներ դուրս կգա  600,000-ից մինչև 900,000 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի