Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է․ ընդդիմությունը տառապում է մազոխիզմով․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը Factor TV-ին տված հարցազրույցում հերքել է ընդդիմության այն մեղադրանքները, թե, իբր, ՀՀ իշխանությունը միջանցք է տալիս Ադրբեջանին։

«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է»,- ասում է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը հանրությանը խաբել են, թե Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տրամադրում, միաժամանակ չեն ասում, որ ՀՀ-ն էլ ճանապարհ է ստանում։ Ռուբինյանը շեշտում է, որ չի՛ կարող ՀՀ մաքսային ծառայությունը չլինել ՀՀ պետական սահմանին, հետևաբար, խոսել միջանցք տալու մասին, ըստ նրա, պարզապես ստախոսություն է։

Անդրադառնալով Վաշինգտոնում կայացած հանդիպմանը՝ Ռուբինյանն ասում է․ «Փաշինյանը և Ալիևը հայտարարեցին՝ կոնֆլիկտն ավարտված է․ բայց խաղաղությունը պիտի անշրջելի դառնա»։ Ըստ Ռուբինյանի՝ Շահրամանյանը, որը հրամանագրով հայտարարեց ԼՂ-ի լուծարման մասին, իրականում Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագիծն էր․ «Իրենք էին նրան ԼՂ-ում նախագահ դարձրել, հետո էլ լուծարեցին․ դա ուրացո՞ւմ չէր»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան