Փաշինյանի դիմավորման արարողությունը՝ Ճապոնիայի վարչապետի նստավայրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Շիգերու Իշիբան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է Հայաստան – Ճապոնիա հարաբերությունների հետևողական զարգացման և փոխշահավետ համագործակցության խորացման համար։

Նա նշել է, որ Ճապոնիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը տարբեր ոլորտներում։ Միաժամանակ, Շիգերու Իշիբան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում կապահովվի երկարատև և կայուն խաղաղություն:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստան – Ճապոնիա համագործակցությանը։ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է երկկողմ գործարար համաժողով, որն իրապես կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում ճապոնական բիզնեսի ներդրումները Հայաստանում էապես աճ կգրանցեն։Երկրի ղեկավարը կարևորել է նաև նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, ենթակառուցվածքների, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և այլ ոլորտներում հաստատված համագործակցությունը: Վարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում Ճապոնիայի ներգրավվածությունը Հայաստանում, այդ թվում` զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է գործընկերոջը «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը ցուցաբերած աջակցության համար: Կողմերը կարևորել են այս հարթակը՝ որպես Հայաստան- Ճապոնիա փոխգործակցության առաջմղման եզակի հնարավորություն:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – Ճապոնիա համագործակցության հիմնական ուղղությունները՝ տնտեսական կապերի և ներդրումային համագործակցության ընդլայնումը, կրթության, գիտության և մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում կապերի խորացում:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ: Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի անունից տրվել է պաշտոնական ճաշ: