Ճանապարհների բացումից ՀՀ-ն ավելի կշահի, քան Ադրբեջանը և Թուրքիան․ մեզ պատժել են շրջափակելով. Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները և նախատեսվող ապաշրջափակումը աննախադեպ երևույթներ են ՀՀ-ի համար․ «Մենք երբեք բաց ճանապարհներ չենք ունեցել, այս պրոցեսից միայն կշահենք։ Ճանապարհների բացումից ՀՀ-ն ավելի կշահի, քան՝ Ադրեբջանը և Թուրքիան, նրանք են փակել ճանապարհները՝ պատժելու նպատակով։ ԱՄՆ-ի հետաքրքրությունը ՀՀ-ի հանդեպ աշխարհաքաղաքական է, հետո նոր՝ տնտեսական․ ռեգիոնի դերն աճում է»,- ասաց Հայկ Գևորգյանը։

Տնտեսական մեկնաբանը պնդում է, որ ՌԴ-ն և Իրանը անկայուն երկրներ են և ըստ կանխատեսումների՝ նրանց խնդիրները չեն վերջանալու առաջիկա տարիներին․

«Մեր ռեգիոնի դերն աճում է՝ ինտեգրացիոն ուղիներն անցնում են այստեղով․ ԱՄՆ-ին և ԵՄ-ին հենց դա է հետաքրքրում, ԱՄՆ-ի և ՀՀ-ի շահերը համընկնում են ապաշրջափակման հարցով, և մենք այս իրավիճակում պիտի առավելագույն արդյունք քաղենք։ Ապաշրջափակումը ՀՀ-ին շոկային դրական փոփոխություններ կբերի։ Մեր արտադրողները արտահանման ավելի կարճ և էժան ուղիներ կստանան։ ՀՀ-ն պիտի փոխվի մտածելակերպով՝ օգուտներ քաղելու համար, և տնտեսական մեծ աճ կլինի։ Մենք երբեք չենք ապրել խաղաղության և ապաշրջափակման պայմաններում, չգիտենք՝ դա ինչ է, մեր վախերը դրանից են գալիս»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան