Ձյուդոիստների մրցումային ծրագիրը հագեցած է

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանում ձյուդո է պարապում շուրջ 2000 մարդ: Նրանք ընդգրկված են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Ճամբարակում, Մարալիկում, Հոկտեմբերյանում, Ստեփանակերտում և Մասիսում գործող մարզօջախներում և մարզախմբերում: Նրանցով են համալրվում տարբեր տարիքային խմբերի հավաքականները. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

15 տղաներ են ընդգրկված երկրի գլխավոր թիմում: Առաջատարներն են Եվրոպայի այս տարվա չեմպիոն, վարդենիսցի Ֆերդինանդ Կարապետյանը և հինգերորդ մրցանակակիր, վանաձորցի Արսեն Ղազարյանը: Նրանք հանդես են գալիս 73 կգ քաշային կարգում: Հավաքականի գլխավոր մարզիչն է մոտ անցյալի նշանավոր վարպետ Արմեն Նազարյանը: Նա ասաց, որ թիմ ընդգրկված բոլոր մարզիկները օժտված, հուսալի տղաներ են և նպատակային մարզումների պարագայում կարող են լուրջ հաջողությունների հասնել: Մինչև տարեվերջ առաջատար վարպետները կմասնակցեն Դուբայում /հոկտեմբերի 26- 28/, Հոլանդիայում /նոյեմբերի 16-18 /և Չինաստանում/ դեկտեմբերի 16-19/ անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարերին: Դրանցում հաջողության հասնող մարզիկները ձեռք կբերեն 2020թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ: Կարևոր է նաև նոյեմբերի 12ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունը: Աչքի ընկած մարզիկներով կհամալրվի հավաքականը,որը հունվարի 6-ից կմասնակցի Ավստրիայում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքին:

Եկող մրցաշրջանում ձյուդոիստների համար կարևորվում է հատկապես Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերը,որտեղ նույնպես կխաղարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ: