Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերություն. քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ. տեղեկացնում է ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս»-ը գործում է ավելի քանի 20 տարի, գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է։ Հայաստանյան մասնաճյուղը բացվել է 1997թ.-ին։ Ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայություններ, մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։ Հաճախորդների շրջանակն ընդգրկում է ինչպես պետական և միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ՀԿ-ները և մասնավոր ընկերությունները։

Հակոբ Արշակյանը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին։

«Սիներջի» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ բացի Երևանից, մասնաճյուղեր ունեն նաև Արցախում և Գյումրիում։ Ընկերությունն ունի 200-ից ավելի աշխատող, որոնք ծրագրեր են իրականացնում աշխարհի 70 երկրների համար։ «Սիներջի»-ի հայաստանյան գրասենյակում գործում է նաև ուսումնական կենտրոն, այստեղ վերապատրաստում անցնող մասնագետները ուսումնասիրում են ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիական պլատֆորմը և համալրում թիմը։

Շրջայցից հետո Հակոբ Արշակյանը և Աշոտ Հովհաննիսյանը քննարկել են համագործակցության հնարավորությունները, այն քայլերը, որոնք, իրականացվելով կառավարության կողմից, կարող են նպաստել տեխնոլոգիական ընկերությունների արագընթաց աճին ու զարգացմանը։