Հունան Պողոսյանը և Վալերի Օսիպյանը պետք է դատարանի առաջ կանգնեն. Գևորգ Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հունան Պողոսյանն ու Վալերի Օսիպյանը նախորդ ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից են և պետք է ազատվեն պաշտոններից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը:

«Հանրության համար շատ ցավոտ եղավ Հունան Պողոսյանի նշանակումը: Մենք հորդորում ենք վարչապետի պաշտոնակատարին Հունան Պողոսյանին և Վալերի Օսիպյանին հեռացնել պաշտոններից, քանի որ նրանք հանդիսանում են նախորդ ռեժիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից, որոնք թե՛ կազմակերպել են, թե՛ մասնակից են եղել մի շարք հանցագործությունների: Ոչ միայն չի կարելի նրանց խրախուսել՝ պաշտոններ տալով, այլև նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ»,- հավելեց նա:

Ըստ Գևորգ Սաֆարյանի՝ երկիրն այսօր գտնվում է անորոշ վիճակում, որովհետև վարչապետը հրաժարական տվեց, և հիմա մարդիկ չգիտեն՝ վաղն ինչ է լինելու: Նա, միաժամանակ, կոչ արեց զերծ մնալ հնարավոր սադրանքներից:

«Բոլոր նրանց, եթե կազմակերպում են ինչ-որ սադրանքներ, խժդժություններ, բազմիցս ասել ենք, ևս մեկ անգամ ասում ենք՝ զերծ մնան նման արկածախնդրությունից, քանի որ ռևանշ Հայաստանում չի լինելու: Մենք ժողովրդի հետ միասին դուրս կգանք փողոց և ցանկացած միջոցներով թույլ չենք տա նախորդ ավտորիտար ռեժիմի վերականգնումը»,- հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամը:

Նա հիշեցրեց նաև, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում