ԲԴԽ-ն հանդիպել է «արդարադատության վերաբերյալ հարցման» Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի թիմի հետ

Լուրեր

24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Բոլորը

Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակության հնարավոր եզրերը, ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս. տեղեկացնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ աշխատակազմի ղեկավար Կարեն Փոլադյանը, Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Ջորջիա Հարլին, կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչը և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին:

«Արդարադատության վերաբերյալ հարցումն» իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ, Արևելյան գործընկերության 2020 թվականի 20 արդյունքների 10-րդ արդյունքի համատեքստում: Ընդգրկված է Արևելյան գործընկերության և Բալկանյան 12 երկիր:
Հարցման նպատակն է պարզել դատաիրավական համակարգի արդյունավետությունը, մատչելիությունը, արդարության որակը, բարեվարքությունը և մի շարք այլ հարցադրումներ: Թիրախային խմբում դատավորներն են, դատախազները, դատարանի և դատախազության աշխատակիցները, փաստաբանները, քաղաքացիներ, ովքեր երբևէ առնչություն են ունեցել դատաիրավական համակարգի հետ և նաև այդպիսի առնչություն չունեցող քաղաքացիներ, իրավաբանական անձինք: Ծրագրի պատասխանատուների համոզմամբ՝ այս տարբերակումը շատ կարևոր է: Այն թույլ կտա համեմատական տանել արդարադատության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումների միջև, քանզի շատ հաճախ դատաիրավական համակարգի մասին մարդիկ պատկերացում են կազմում լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության միջոցով, ինչը ոչ միշտ է ձևավորում օբյեկտիվ պատկերացում:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Յան Փեթրիի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանը և Եվրամիությունը երկարամյա գործընկերներ են, և ծրագրի նկատմամբ կա երկկողմանի հետաքրքրվածություն՝ ընդլայնելու դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում համագործակցությունը: Եվ այսօր Հայաստանում քաղաքական միջավայրն այնպիսին է, որ հասունացել է պահը նման հարցում իրականացնելու համար:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին նկատեց, որ համամիտ է իր գործընկերոջ այն դիտարկման հետ, որ քաղաքական մթնոլորտն ավելի բարենպաստ է այդպիսի սոցիոլոգիական հետազոտական աշխատանք իրականացնելու առումով: Միևնույն ժամանակ սակայն պետք է նկատել, որ այսօր քաղաքական մթնոլորտում կան կարծիքների և ակնկալիքների բևեռացումներ, որոնք կարող են ազդել հարցման մասնակիցների կամահայտնության վրա: Չի բացառվում, որ այդպիսի ազդակ ընկալվի նաև անցումային արդարադատության գաղափարը: Այլ կերպ ասած՝ քաղաքական մթնոլորտը միանշանակ գնահատել հնարավոր չէ: Գևորգ Դանիելյանը նաև ներկայացրեց, որ Եվրոխորհրդի հայաստանյան գրասենյակը նախկինում նման սոցիոլոգիական հարցում իրականացրել է: Այդ տվյալները դրվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակված դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի հիմքում, իսկ ծրագրի պատասխանատուներին խորհուրդ տվեց այս փուլում առկա որոշ առանձնահատկությունները հաշվի առնել հետազոտության մեթոդաբանությունը մշակելիս և ճիշտ հարցաշար ընտրել: Նա նաև հույս հայտնեց, որ աշխատանքները հաջող կընթանան, և Խորհրդի կողմից կլինի հնարավոր աջակցություն՝ տեխնիկական կամ խորհրդատվական բնույթի:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին ևս անդրադարձավ անցումային արդարադատության հետ կապված խնդրին: Ըստ նրա՝ այս հարցում կա երկու ուղղություն: Մեկն արդարադատության ոլորտի բարեփոխումների քայլ առ քայլ, աստիճանական բարեփոխումներն են, որոնք բավական տևական ժամանակ են պահանջում և ավելի արդյունավետ են, մյուսը՝ կտրուկ փոփոխությունների տարբերակն է: Հաճախ կարծիք կա, որ երկրորդ տարբերակը դրական առաջընթաց ապահովելու ճիշտ ճանապարհն է, մինչդեռ բազմաթիվ երկրներում այդ փորձը ձախողվել է: Վերջինիս կարծիքով՝ դատաիրավական համակարգի կտրուկ փոփոխությունների տարբերակի ընտրության պարագայում պետք է առավել զգուշավորություն ցուցաբերել:
Հանդիպման ավարտին՝ Համաշխարհային բանկի թիմի անունից Ջորջիա Հարլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ դատական իշխանության հետ կլինի կառուցողական համագործակություն, և այս հետազոտությունն ընդամենը քայլերից մեկն է՝ հետագա փոխգործակցության ճանապարհին:

«Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի 2019 թվականի գարնանը, և բարեփոխումների շարժողունակությունը պարզելու համար Համաշխարհային բանկի թիմը նախատեսում է այն իրականացնել պարբերաբար՝ 3 տարին մեկ: