Հայաստանում քաղցկեղածին և հատկապես վտանգավոր պեստիցիդները արգելված են․ ՍԱՏՄ-ի պարզաբանումը

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է տարածել  Հայաստանում արտադրվող միրգ-բանջարեղենում պեստիցիդների մնացորդների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգությունների առնչությամբ։

«Պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ժամանակակից, հաջողված գյուղատնտեսության անբաժանելի գործիքներն են։ Դրանք նվազեցնում են վնասատուների և հիվանդությունների պատճառած վնասները, պահպանում բերքի որակը և, տեխնոլոգիական կանոնների պահպանման դեպքում, օգնում են ստանալ որակյալ բերք։ Գյուղատնտեսությունն առանց պեստիցիդների գործնականում հնարավոր չէ, քանի որ վնասակար օրգանիզմների տարածումն անխուսափելի բնական երևույթ է, և դրանց դեմ պայքարը պահանջում է նպատակային միջոցներ։ Պեստիցիդների օգտագործումից հետո մրգերում ու բանջարեղենում կարող են լինել մնացորդներ, և այստեղ որոշիչը դրանց քանակն է։ Թույլատրելի սահմաններից ցածր մնացորդային մակարդակները չեն համարվում վտանգավոր:

Հայաստանը հանդիսանում է Ստոկհոլմի և Ռոտերդամի կոնվենցիաների անդամ երկիր, որոնց հավելվածներում սահմանված քաղցկեղածին և հատկապես վտանգավոր պեստիցիդների ցանկերը արգելված են անդամ երկրներում։ Այդ արգելքները կիրառվում են նաև ՀՀ-ում: Իսկ թույլատրված (գրանցված) պեստիցիդների ցանկը հրապարակված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

Հայաստանում 2022թ-ից պարտադիր նորմ է թունաքիմիկատի արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը, ինչը բացառում է նույնանուն, բայց անորակ կամ այլ արտադրողի արտադրանքի մուտքը երկիր ( ՍԱՏՄ ղեկավարի 2022թ. նոյեմբերի 28-ի թիվ 3763Ա հրաման։

Հայաստանի տարածք ներմուծվող բոլոր պեստիցիդներն անցնում են պարտադիր ստուգումներ, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննություն, և միայն դրանից հետո է տրվում ներմուծման թույլտվությունը։

Տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվում են պեստիցիդների մնացորդային քանակների մոնիթորինգային աշխատանքներ։ Մոնիթորինգի շրջանակում կատարվում են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություններ՝ համաձայն ԵՄ համադրելի մեթոդաբանության։ Մասնավորապես՝ ՍԱՏՄ ենթակայության Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում 2024թ-ին 12 մշակաբույսերի նկատմամբ իրականացվել է մոտ 2000 փորձաքննություն՝ գազաքրոմատոգրաֆիկ, ատոմային աբսորցիոն սպեկտրոչափման, իրականա ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիայի և այլ մեթոդներով։ Համապատասխան վերահսկողություն է կատարվում նաև Հայաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ, և միայն ընթացիկ տարում պեստիցիդների մնացորդային մակարդակի խախտումների պատճառով մի քանի հարյուր տոննա մթերքի ներմուծում չի թույլատրվել։

Հայաստանում կա շուրջ 350,000 գյուղացիական տնտեսություն վարող, և ինչպես ողջ աշխարհում՝ Հայաստանում ևս պեստիցիդների կիրառման հարցում խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել։ Պետական վերահսկողության գործառույթն այս հարցում ռիսկերի կառավարումն է՝ թունաքիմիկատների շուկան պահելով անվտանգ և կանխելով համակարգային ռիսկերը։

Մնացորդների գերազանցման դեպքերը հիմնականում հետևանք են գյուղատնտեսական ոչ պատշաճ գործելակերպի՝ կիրառվող չափաքանակների (դոզաների), դրանց պարբերականության ու սպասման ժամկետները չպահպանելու և այլն։ Խնդրի լուծմանը նպաստելու նպատակով՝ Տեսչական մարմինն աշխատում է ֆերմերների, գյուղացիների հետ՝ իրազեկելով և խորհրդատվությամբ:

Շրջանառվող տեսակետներում փորձ է արվում Հայաստանի բնակչության շրջանում քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը մեծապես պայմանավորել միայն մեկ գործոնով՝ սննդով, ինչը սակայն հիմնավոր չէ։ Նման հիվանդությունների տարածման պատճառներից են նաև կենսակերպային, գենետիկ, շրջակա միջավայրի և այլ գործոններ։

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հավաստում է, որ թունաքիմիկատների ներմուծման, գրանցման և շրջանառության վերահսկողությունը երաշխավորված է գործող օրենսդրությամբ և ընթացակարգերով։ Տեսչական մարմինը շարունակում է կատարել մոնիթորինգ, կանխարգելում և վերահսկողություն, իսկ շուկայում հայտնված խախտումները ստանում են իրավաչափ լուծումներ»,- ասված է հաղորդագրությունում։