Չենք հանդուրժի ագրեսիայի որևէ նշան․ Ալիևը՝ ՌԴ-ի հետ լարվածության մասին

Լուրեր

05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
05.12.2025 | 18:32
Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ
Բոլորը

Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական օդանավի խոցումը և ռուս պաշտոնյաների արձագանքը միջադեպին մեծ հիասթափություն և դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը։

«Նախ՝ դա չպետք է տեղի ունենար, քանի որ ռուսական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման դեպքում հայտարարվում է հատուկ ռեժիմ: Այն կոչվում է «Գորգ», և երբ այն հայտարարվում է, բոլոր ինքնաթիռները ստանում են անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ազդանշան և շրջվում: Վթարից երկու շաբաթ առաջ նույնը պատահել էր մեր ինքնաթիռի հետ, որը թռչում էր նույն ռուսական քաղաք: Օդաչուները ստացել էին ազդանշանը և շրջվել։ Այս անգամ նրանք ազդանշանը տվել էին ինքնաթիռի խոցումից հետո։ Նշանակում է՝ նրանք դա արել են միայն հետաքննություն անցկացնողներին մոլորեցնելու համար։ Նրանք երկու անգամ հարվածել են օդանավին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, որ իրենց թիմն անմիջապես ժամանել է վթարի վայր և նկարահանել ամեն ինչ։ Ըստ Ալիևի՝ օդանավի խոցումը ողբերգական սխալ է եղել։ Նա նաև հիշեցրել է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ նոյեմբերի 9-ին Ադրբջանը Հայաստանի տարածում ռուսական ուղղաթիռ է խոցել, նույն օրն իսկ զանգահարել է Ռուսաստանի նախագահին և ներողություն խնդրել, անմիջապես փոխհատուցում են վճարել զոհված օդաչուների ընտանիքներին և ՊՆ-ին, հետաքննություն սկսել, իսկ այդ ողբերգական սխալը թույլ տված անձինք պատասխանատվության են ենթարկվել (ի դեպ, հանրային տիրույթում տեղեկատվություն չի հրապարակվել, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել)։

«Մենք նման բան Ռուսաստանից չենք տեսել։ Եվ նրանք դեռ չեն ասում, թե ինչ է պատահել։Մեր ժողովուրդը հիասթափված էր, զայրացած ու վրդովված։ Հետո սկսվեցին Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անարդարացի հարձակումները։ Երկու մարդ կտտանքների է ենթարկվել և սպանվել։ Իսկ հրապարակված պաշտոնական տեղեկատվությունն ասում էր, որ նրանք մահացել են սրտի կաթվածից։ Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Մենք արձագանքում ենք կառուցողական և օրինական կերպով, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին էլ  Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը հակաօդային հրթիռային հարվածն էր, որը, ենթադրաբար, արձակվել է ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային համակարգից: Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման սկսվելուց հետո հակաօդային պաշտպանությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի:

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս բացահայտնել էին օդանավը խոցելու հրաման տված ռուս հրամանատարի ինքնությունը՝ նշելով, որ նրա պաշտոնը բարձրացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի