Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ ՌԴ-ն հետախուզական տվյալներ է փոխանցել Իսրայելին 12-օրյա պատերազմի ժամանակ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Սեյեդ Մոհամմադ Սադրը հայտարարել է, որ հունիսին Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա հակամարտության ընթացքում Ռուսաստանմ Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել իրանական ՀՕՊ համակարգերի տեղակայման վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Synergyir ալիքին տված հարցազրույցում, փոխանցում է The Insider-ը։

Սադրի խոսքով՝ իրադարձությունները ցույց են տվել, որ «Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքն անօգուտ է»։

«Ռուսաստանը միայն հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը, բայց իրականում օգնել է նրան»,- ասել է նա։

Պաշտոնյան նաև օրինակ է բերել Մոսկվայի համագործակցությունն այլ երկրների հետ։

«Նույն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ի՞նչ է ՆԱՏՕ-ն։ Այն Ռուսաստանի դեմ է։ Ռուսաստանը համաձայնել է Թուրքիային վաճառել C-400։ Սա բոլորովին էլ ռազմավարական գործընկերության մասին չէ, որի մասին մենք երկար ժամանակ խոսում էինք»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերությունները պետք է պահպանվեն, սակայն «Ռուսաստանին չի կարելի վստահել»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Իսրայելի հետ հակամարտությունում Իրանին ռազմական օգնություն ցուցաբերելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը կախված կլինի Թեհրանի պաշտոնական դիմումից, սակայն չէր պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, օրինակ՝ C-300 կամ C-400 համալիրներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի