Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին
Հասարակություն
24.08.2025 | 23:23
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդի հասցեին հնչեցրած բարի խոսքերի համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցում և մեր երկրին ցուցաբերվող մարդասիրական օգնությունը»,-նշել է նա։
