Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ

Լուրեր

15.03.2026 | 12:08
Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն
15.03.2026 | 11:20
Վթարային ջրանջատում Երևանում
15.03.2026 | 11:03
«Ֆորմուլա-1»-ի Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի Գրան պրիի փուլերը չեղարկվել են
15.03.2026 | 10:34
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
15.03.2026 | 10:24
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր կյանքի կկոչեն. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման առումով: Վստահ եմ, որ գալիք տարիներին ևս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր՝ ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու կարևորել հայազգի փոխքաղաքապետի անձնական ներդրումը երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ երկու քաղաքների համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նախանշել անելիքները: