Թել Ավիվում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Թել Ավիվի կենտրոնում օգոստոսի 16-ի երեկոյան բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և իսրայելցի պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման համար: DW-ի փոխանցմամբ՝ ակցիաներ են տեղի ունեցել նաև Հայֆայում, Երուսաղեմում և Բեեր Շևայում: Իսրայելի գնահատականներով՝ ողջ մնացած գերիներից բացի, ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժումը Գազայի հատվածից չի վերադարձնում ևս 30 մարմին:

Պատանդների ազգականների միավորումը զանգվածային գործադուլ է հայտարարել օգոստոսի 17-ին՝ հրեական օրացույցի աշխատանքային օրը։

«Վաղը Մենք կկանգնեցնենք երկիրը։ Եվ մենք կանգ չենք առնի, չենք սպասի, մինչև Նեթանյահուն վերջ դնի պատերազմին։ Մենք կվերցնենք այն, ինչ մեզ է պատկանում»,- հայտարարել է Էյնավ Զանգաուկերը, որի որդին՝ Մատանը, Գազայի հատվածում 20 պատանդներից մեկն է:

Իսրայելական խոշորագույն արհմիությունը՝ Histadrut-ը, չի աջակցել ծրագրվող գործադուլին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, իր հերթին, մտադիր չէ ավարտել պատերազմը, քանի դեռ նրա բոլոր պահանջները չեն կատարվել, գրում է The Times of Israel-ը:

Գազայի հատվածի ցամաքային գործողության և ռմբակոծության ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել: Միջազգային կազմակերպությունները նախազգուշացնում են Գազայի հատվածում զանգվածային սովի մասին և կոչ են անում ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը: Օգոստոսի 1-ից Գազայի հատված օգնություն են թափում Գերմանիան և եվրոպական այլ երկրներ։

Թել Ավիվում օգոստոսի 9-ին ևս հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պլանի դեմ, որը նախատեսում է ընդլայնել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ռազմական գործողությունները Գազայի հատվածում և օպերացիայի ընթացքում վերահսկողության տակ վերցնել Գազա քաղաքը։