«Բիզնես Արմենիան» այս տարվա 9 ամիսներին 5.9 մլրդ դրամի արտահանում և 17 մլն դոլարի ներդրում է ապահովել

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2018 թվականի 9 ամիսների ընթացքում «Բիզնես Արմենիա» հիմնադրամը 5 մլրդ 910 մլն դրամի արտահանման պայմանագիր է կնքել. անցյալ տարի այս ցուցանիշը 5.7 մլրդ դրամ է եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Հիմնադրամն ակնկալում է տարեվերջին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7 մլրդ դրամի: Ինչ վերաբերում է ներդրումներին. Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ 2018 թ. համար «Բիզնես Արմենիա»-ն 46 մլն դոլարի ներդրում էր թիրախավորել էր, իսկ հունվարից սեպտեմբեր արդեն 17 մլն դոլարի ներդրում է ունեցել, ևս 28 մլն-ի ներդրման ակնկալիք էլ ունեն:

«Սա կկազմի 45 մլն դոլար: Այսինքն՝ շատ մոտ ենք լինելու մեր նախանշած թիրախին, և եթե մի քիչ էլ ագրեսիվ լինենք մեր թիմով, կարծում եմ՝ այդ ցուցանիշից էլ կանցնենք»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը:

Հիմնադրամի ղեկավարը տրամաբանական է համարում, որ ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն ազդում է գործարարների՝ ներդրում կատարելու որոշման վրա, հատկապես սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ. «Ցանկացած երկրում միշտ սպասողական վիճակ է լինում ընտրություններից առաջ: Օբյեկտիվ իրականություն է»:

Նա, միաժամանակ, վստահեցնում է, որ Հայաստանի հանդեպ օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճ կա, հատկապես՝ սփյուռքահայերի: Նրանք հիմնականում հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաև դեղագործության ոլորտներով:

Հավելենք, որ այսօր տեղի է ունեցել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը համալրել է խորհրդի կազմը: