Նոր մանրամասներ անհետացած սաուդցի լրագրողի մասին. հյուպատոսությունում հարցաքննելիս նրան խոշտանգել են

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքական հետաքննությունը ենթադրում է, որ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշաքջիի մարմինը, եթե նա սպանվել է, կարող էին դուրս բերել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքից և տանել արվարձաններ կամ նույնիսկ այլ քաղաք: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով AP գործակալությունը:

Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ հոկտեմբերի 2-ին, երբ Խաշոքջին հյուպատոսություն մտնելուց հետո անհետացել է, շենքից դիվանագիտական առաքելությանը պատկանող երկու մեքենա է դուրս եկել: Դրանցից մեկը շարժվել է քաղաքամերձ Բելգրադի անտառի ուղղությամբ, մյուսը՝ Յալովա քաղաքի:
Թուրքական մամուլն էլ գրում է, որ հյուպատոսությունում ընդդիմադիր լրագրողի սպանությունը հաստատող ձայնագրություն է հայտնաբերվել: Yeni safak-ի տեղեկացմամբ՝ դրանից պարզ է դառնում, որ Ջամալ Խաշոքջիի հյուպատոսությունում հարցաքննության ժամանակ խոշտանգել են, հետո՝ գլխատել:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին սաուդցի ընդդիմադիր լրագրողը փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու համամր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն է գնացել և անհետացել: Ամերիկյան հետախուզությունը կասկած է հայտնել, որ նրա անհետացմանը մասնակից է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը, քանի որ Խաշոգջին հայտնի է թագավորության իշխող դինաստիայի, մասնավորապես՝ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի գործողությունների քննադատությամբ:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են լրագրողի անհետացմանն իր մասնակցությունը: Չնայած դրան՝ ԱՄՆ ֆինանսների նախարարն ու Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարը հրաժարվել են մասնակցել Էր Ռիադում կայանալիք միջազգային ներդրումային համաժողովին՝ կապված ընդդիմադիր լրագրողի անհետանալու հարցում այդ երկրի՝ առայժմ ոչ հստակ դերակատարության հետ: