Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին. ՀՀ ՊՆ

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Քեմբրիան Փաթրոլը աշխարհում ամենամեծ վարժանք-մրցույթն է, որն անցկացվում է 1959 թվականից Ուելսի 160-րդ հետևակային բրիգադի կողմից: Երկօրյա բուն վարժանքի ընթացքում տասնյակ երկրների թիմեր, կիրառելով մարտավարական հմտություններ և ֆիզիկական մեծ ջանքեր, պետք է հաղթահարեն 60 կիլոմետրանոց տարածք` մանևերելով վարժանքի անհատական սցենարի համաձայն: Մրցույթի մասնակիցների մոտ մեկ երրորդը սովորաբար չի կարողանում ավարտել վարժանքը: Հաղթահարելով ամբողջ տարածությունը և հավաքելով համապատասխան միավորներ, թիմերը ստանում են Քեմբրիան Փաթրոլը հաղթահարելու հավաստագիր:

Այս տարի վարժանքին մասնակցել են 36 երկրների թիմեր: ՀՀ զինված ուժերի թիմը գիշերային և ցերեկային պայմաններում հաջողությամբ հաղթահարելով ինքնաշեն պայթուցիկ միջոցների, քիմիական, կենսաբանական և ռադիոլոգիական արգելքները, կիրառելով վիրավորների տարհանման, հետախուզական, ջրային տարածությունների հաղթահարման հնարքներ, հավաքել են բավարար միավորներ և արժանացել Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի: