Հիմա Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի՞ է կալանքի հետ, թե՞ ոչ . «Հրապարակ» 

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի չէ կալանքի հետ․ «Բոլոր մարդիկ էլ ինչ-որ մի հիվանդությամբ տառապում են»։ Գրիգորյանին բուժող բժիշկ, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ թոքաբան Արտակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիվանդություն ունի նա։ «Նա 2013 թվից աջ թոքի քաղցկեղ ունի, ստացել է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատվել է, ստացել հետվիրահատական քիմիաթերապիա, տարբեր ճառագայթումներ։ Ունի ստոմատիկ բազմաթիվ հիվանդություններ՝ ողնաշարի գրիժա՝ խիստ ցավագին ախտանիշներով, շաքարային դիաբետ, որից ախտահարվել են երիկամները։ Հիվանդությունն ազդել է աչքերի վրա՝ տեսողությունը շատ վատ է, ստորին եւ վերին վերջույթների անշարժացում-կապտացում է ընթանում, որը խորանում է, ինչը կարող է հանգեցնել վերջույթների անդամահատման։ Տառապում է բրոնխիալ ասթմայով։ Այս բոլորն ամրագրված է փաստաթղթերով։ Վերջին անգամ նա հետազոտություն է անցել Հանրապետական հիվանդանոցում, ուր արձանագրվել է՝ ավշային հանգույցների մեծացում, ինչը հնարավոր ուռուցքի աճի սինդրոմ է, բայց քանի որ Հայաստանում ՊԷԴ-սկան չկա, պետք է դրսում վերջնական ախտորոշվի։ Փարիզից Հայաստան եկած բժիշկը եւս հաստատեց այս ամենը՝ պնդելով, որ չի կարելի նման հիվանդին կալանքի պայմաններում պահել»։

ՀՔԾ-ն հակառակն է պնդում։ «Անհասկանալի է, եթե անկեղծ՝ չեմ կարող ոչ մի կերպ բացատրել այդ ամենը։ Հետո էլ՝ բոլոր առողջներին բաց թողեցին, իրեն՝ ոչ»։ Դուք՝ որպես բուժող բժիշկ, պարբերաբար այցելում եք, Մանվելն ի՞նչ է ասում։ «Իմ բժշկական այցերը տեղի են ունենում ՔԿՀ բժշկի, բուժքրոջ, անվտանգության աշխատակցի ներկայությամբ։ Մենք բացի առողջական խնդիրներից, իրավունք չունենք այլ բաներից խոսելու, հենց մի բառ ենք փոխանակում, ասում են՝ սա տեսակցություն չէ»։

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: