Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը կամավոր հանձնվել է իրավապահներին

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Եկատերինբուրգում (Ուրալում) ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին Մոսկվայում հեռակա կարգով կալանավորվել է։ Նման որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական աղբյուրներին։

«Խափանման միջոց ընտրելու հարցը քննարկվել է հուլիսի 18-ին։ Բասմանի շրջանային դատարանը որոշել է նրան կալանքի տակ վերցնել»,- նշել է Ura.ru-ի աղբյուրը։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Շիխլինսկիին կարող են մեղադրանք առաջադրել սպանության փորձի և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության համար։ Շիխլինսկին հերքում է մեղադրանքը։ Նա այժմ Եկատերինբուրգի  քննչական մեկուսարանում է։

Օգոստոսի 2-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Շահին Շիխլինսկին ձերբակալվել է Մոսկվայում և տեղափոխվել Եկատերինբուրգ: Նշվում էր, որ Շիխլինսկին մասնակցում է նախկինում հարուցված քրեական գործերից մեկի քննչական գործողություններին։ Նրա կարգավիճակն անհայտ է:

ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքը հայտնել էր, Շիխլինսկին «կամավոր ներկայացել է Մոսկվայի իրավապահ մարմիններին: Ռուսաստանի մայրաքաղաքից նա տեղափոխվել է Եկատերինբուրգ՝ քննչական գործողություններին մասնակցելու համար»: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա թաքնվել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։ Բանակցություններից հետո նա դուրս է եկել և հանձնվել իշխանություններին։

Պաշտոնապես Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն մեկնաբանել Շիխլինսկիի ձերբակալության մասին տեղեկատվությունը:

Հուլիսի վերջին Շեխլինսկիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Ռուսաստանի ՆԳՆ տվյալների բազայի համաձայն՝ նա հետախուզվում էր Քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն չէր նշվել, կոնկրետ ինչ հոդվածի մասին է խոսքը։

Ավելի վաղ էլ Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը երկու ամսով կալանավորել էր Շահին Շիխլինսկիի որդուն՝ Մուտվալի Շիխլինսկիին՝«իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության» գործով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի