Հայաստանը հետևողականորեն հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը. ՀՀ նախագահը՝ «Save Armenia»-ի պատվիրակությանը

Լուրեր

06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են միմյանց ճանաչելու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերն ու փոխադարձ ըմբռնումն առավել ամրապնդելու համար։

Զրուցակիցներին ներկայացնելով Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական բարեփոխումները՝ Հանրապետության նախագահը շեշտել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

Նախագահ Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական հաստատությունները, խթանել տնտեսության աճը և կյանքի կոչել նորարարական գաղափարներ։

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկկողմ կապերն ունեն հստակ և դրական զարգացում, և ընդգծել է վստահությունն առ այն, որ այդ միտումը կլինի շարունակական»,- ասված է հաղորդագրությունում։