ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելուն

Լուրեր

06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Պաշտպանության նախարարության 2026 թվականի բյուջեն 852 միլիարդ դոլարի չափով, որը 21,7 միլիարդ դոլարով (2,6%-ով) ավելի է, քան տարեսկզբին խնդրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է Reuters-ը, որին վկայակոչում է Current time-ը։

Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է 800 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI), ևս 225 միլիոն դոլարի հատկացում՝ Բալթյան երկրների անվտանգության համար։ Ավելի վաղ, ըստ գործակալության, Թրամփի վարչակազմը բացառել էր այս ֆինանսավորումը իր բյուջետային հայտից։

Բալթյան երկրների համար առաջարկվող միջոցների զգալի մասը կօգտագործվի Ուկրաինային աջակցելու համար։

«Ես կասեի, որ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը կազմում է մեկ միլիարդ դոլար»,- լրագրողներին ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Կունսը։

USAI-ի շրջանակում հատկացված միջոցներն օգտագործվում են Ուկրաինային հետախուզության, ուսուցման, սարքավորումների և զենքի մատակարարումները ֆինանսավորման համար։

Հուլիսի 31-ին նաև հայտնի դարձավ, որ Պենտագոնը 3,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Raytheon-ի հետ՝ միջին հեռահարության օդ-օդ դասի հրթիռների (AMRAAM) արտադրության համար: Փաստաթղթում նշվում է, որ հրթիռները կմատակարարվեն գրեթե 20 երկրների, այդ թվում՝ Ուկրաինային, Իսրայելին, Լիտվային և Լեհաստանին: Հրթիռների արտադրությունը նախատեսվում է ավարտել 2031 թվականի երրորդ եռամսյակում:

AIM-120 AMRAAM հրթիռները նախատեսված են տեսադաշտից այն կողմ գտնվող օդային թիրախները ոչնչացնելու համար: Նման հրթիռներն Ուկրաինայի F-16 կործանիչների հիմնական սպառազինությունն են, ինչպես նաև օգտագործվում են նորվեգական NASAMS զենիթահրթիռային համակարգերում: