ԵՄ-ն դադարեցրել է օգնությունը Ուկրաինային Զելենսկու՝ հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերացնող օրենքը ընդունելուց հետո․ NYT

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրամիությունը հուլիսի 25-ին հայտարարել է, որ կկասեցնի Ուկրաինային տրամադրվելիք 1.5 միլիարդ եվրոյի օգնությունը՝ նախատեսված ընդհանուր 4.5 միլիարդ եվրոյից։ Այդ որոշումը կայացվել է Վլադիմիր Զելենսկու կողմից ստորագրված օրենքի հիման վրա, որով Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը (САП) փաստացի ենթարկվում են գլխավոր դատախազի գրասենյակին, գրում է The New York Times-ը։

NYT-ը հիշեցնում է, որ Ուկրաինային աջակցելու այս հիմնադրամը ստեղծվել է Եվրամիության կողմից 2024 թվականին։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է այդ հիմնադրամից հատկացնել 50 միլիարդ եվրո՝ պատերազմից պատճառված վնասները վերացնելու և երկիրը ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստելու նպատակով։ Այս գումարները չեն կարող օգտագործվել ռազմական գնումների համար և պայմանավորված են Կիևի՝ կառավարման ստանդարտներին հասնելու առաջընթացով։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինան հունիսին դիմել է այդ միջոցները ստանալու համար, չնայած նրան, որ 16 չափանիշներից 3-ը չեն կատարվել՝ ներառյալ՝ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման ձախողումը։

NYT-ը նշում է, որ օգնության կասեցումը դառնում է ազդակ, որ Եվրամիությունը պատրաստ է քննադատել Զելենսկու կառավարության ներքին քաղաքականությունը՝ նույնիսկ պատերազմի ժամանակ։ Թերթի փոխանցմամբ՝ սա նաև հարցեր է առաջացրել՝ արդյոք Արևմուտքում սկսում է նվազել վստահությունը Զելենսկու հանդեպ։

Սակայն 1.5 միլիարդ եվրոյի պահումը դեռ վերջնական որոշում չէ՝ ֆինանսավորումը կարող է վերականգնվել, եթե Ուկրաինան կատարի համապատասխան չափանիշները, նշում է NYT-ը։

Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունեց, իսկ Զելենսկին անմիջապես ստորագրեց օրենք, որը փաստացի հակակոռուպցիոն մարմինները հանձնում է գլխավոր դատախազի վերահսկողության ներքո՝ զրկելով նրանց անկախությունից։ Դրանից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին Կիևում, Օդեսայում, Լվովում, Դնեպրում, Խարկովում և այլ քաղաքներում։

Զելենսկին հայտարարել է, որ լսել է բողոքող քաղաքացիների կարծիքը՝ և հուլիսի 24-ին ներկայացրել է նոր օրինագիծ, որը պետք է վերականգնի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։ Նրա խոսքով՝ նոր նախագծում նախատեսվում են մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն այդ մարմինները ռուսական ազդեցությունից։ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ իշխող խմբակցության մոտ 70 պատգամավորներ վախենում են կողմ քվեարկել այս օրինագծին՝ մտավախություն ունենալով, թե իրենց դեմ կարող են սկսվել անհիմն քրեական հետապնդումներ՝ վրեժխնդրության շարժառիթով։