Մասկը 2022 թվականին Ուկրաինայի հակագրոհի ժամանակ հրամայել է անջատել Starlink-ը Խերսոնում. Reuters

Լուրեր

06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը 2022 թվականի սեպտեմբերի վերջին հրամայել է անջատել Starlink կապը Խերսոնի շրջանում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը հակագրոհ էին անցկացնում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Մասկը մտավախություն է ունեցել, որ ուկրաինական հարձակումը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից միջուկային պատասխանի։

Կապի անջատման պատճառով Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողացել իրականացնել Բերիսլավ քաղաքում ռուսական բանակի դիրքերը շրջապատելուն ուղղված գործողություն, քանի որ հետախուզական անօդաչու թռչող սարքերը դադարեցրել են գործունեությունը, ինչը դժվարացրել է հրետանային հաշվարկների համար նպատակային կրակի իրականացումը։

Ըստ Reuters-ի՝ Մասկի որոշումը «շոկի մեջ է գցել» Starlink-ի որոշ աշխատակիցների։

Հրապարակման համար պաշտոնական մեկնաբանության մեջ SpaceX-ի ներկայացուցիչը գործակալության տեղեկատվությունն անվանել է «ոչ ճիշտ»՝ նշելով, որ «Starlink-ը լիովին հանձնառու է Ուկրաինային ծառայություններ մատուցելուն»։

Մասկի մասին լրագրող Ուոլթեր Այզեքսոնի՝ 2024 թվականի վերջին հրատարակված գրքում պնդում կա, որ 2022 թվականին գործարարը գաղտնի հրամայել է անջատել Starlink-ը Ղրիմի տարածաշրջանում՝ կանխելու համար Ուկրաինայի կողմից Սևաստոպոլում գտնվող ռուսական նավերի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումը։ Նա, իբր, մտահոգված է եղել, որ Սևծովյան նավատորմի վրա զանգվածային հարվածին Ռուսաստանը կարող է պատասխանել միջուկային հարվածով։

2025 թվականի մարտին Իլոն Մասկը հայտարարել էր, որ Starlink-ն «ուկրաինական բանակի կմախքն» է։ Նա կարծիք էր հայտնել, որ «նրանց ամբողջ առաջնագիծը կփլուզվի», եթե համակարգն անջատվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի