Օվերչուկը հայտնել է՝ ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Միշուստինը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում  է Ինտերֆաքսը։

«Աշխատանքային զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք կենտրոնացել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացման վրա։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկման կապակցությամբ»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ վարչապետները քննարկել են իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ քայլերը։

«Մենք քննարկել ենք Ռուսաստանի ներդրումները Հայաստանի Հանրապետությունում։ Մենք նաև քննարկել ենք Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր։ Ընդհանուր առմամբ, զրույցը շատ օգտակար էր։ Իհարկե, մենք քննարկում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության հարցեր, և այս տեսանկյունից  ուշադրություն ենք դարձնում, թե ինչպես են նման որոշումները (ԵՄ-ին միանալու) կայացվում Հայաստանի Հանրապետությունում՝ նորմատիվ  իրավական ոլորտում։ Կան որոշ կառավարական ակտեր, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում»,- նշել է ՌԴ  փոխվարչապետը։

Ըստ Օվերչուկի՝ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների չափանիշներին համապատասխան հավաստագրված սննդամթերքի ընդունմանը, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ հավաստագրմանը։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և դա այսօր  նույնպես քննարկվել է, տրամադրված  է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում  այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի