Ռուսական զորքերն Օդեսայում հարվածել են բազմահարկ բնակելի շենքի և շուկայի․ տուժածներ կան

Լուրեր

06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ զորքերը հուլիսի լույս 24-ի գիշերը հրթիռներ և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային։ Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման, գրում է Current time-ը։

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ավերվել է ինը հարկանի շենք, հինգերորդից մինչև ութերորդ հարկերի բնակարաններում բնակվող մարդիկ մնացել են անօթևան։ Բացի այդ, հրդեհվել են մուտքերից մեկի հինգերորդ և վեցերորդ հարկերի բնակարանները։ Շենքի բնակիչները տարհանվել են, երեք մարդ վիրավորվել է։

Ռուսական զորքերը հարված են հասցրել նաև Օդեսայի պատմական հատվածում գտնվող «Պրիվոզ» շուկային։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել երկհարկանի շենքում և առևտրային տաղավարներում, հրդեհը մարվել է առավոտյան։

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ վնասվել են Օդեսայի պատմական կենտրոնի ճարտարապետական հուշարձանները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ են։

Չերկասի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցն էլ հայտնել է Չերկասիի վրա հրթիռային հարձակման մասին: Նրա տեղեկացմամբ՝ վնասվել են բնակելի շենքեր, մեքենաներ և «Ուկրաինայի անտառներ» պետական ձեռնարկության շենքը: Քաղաքապետ Անատոլի Բոնդարենկոն հայտնել է յոթ վիրավորի մասին:

Խերսոնում էլ  անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ  է տուժել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի