Գերմանիան հավանություն է տվել Թուրքիային 40 Eurofighter կործանիչների մատակարարմանը

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

Գերմանիան հավանություն է տվել Թուրքիային 40 Eurofighter Typhoon կործանիչների մատակարարումը, ինչը նշանակալի առաջընթաց է ամիսներ տևած բանակցություններում։ Այս մասին հայտնել է Spiegel-ը, որին վկայակոչում է Turkiye today-ը։

Գերմանիայի դաշնային անվտանգության խորհրդի որոշումը վերացնում է այն, ինչը համարվում էր բազմամիլիարդանոց պաշտպանական գործարքի հիմնական խոչընդոտը։ Առաջադեմ կործանիչների գնումը շարունակելու համար պահանջվում է բոլոր չորս արտադրող գործընկերների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի միաձայն հաստատումը։

Eurofighter Typhoon-ն արտադրվում է Airbus-ի, BAE Systems-ի և Leonardo-ի կողմից ներկայացված կոնսորցիումի կողմից, որն ունի արտադրական հզորություններ չորս գործընկեր երկրներում։

Գերմանիայի կողմից հաստատումը հաջորդում է երեքշաբթի օրը Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին, որի ընթացքում առաջնորդները «քննարկել էին Eurofighter ինքնաթիռների ձեռքբերման հարցում արձանագրված առաջընթացը», ըստ թուրքական կողմի հաղորդագրության։

Մեծ Բրիտանիան մշտապես աջակցել է վաճառքին, մինչդեռ Գերմանիայի դիրքորոշումը փոխվել է Էրդողանի և այն ժամանակվա կանցլեր Օլաֆ Շոլցի միջև 2024 թվականի նոյեմբերին կայացած բանակցություններից հետո։ Գործող կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ևս  դրական միտում է ցուցաբերել վաճառքի թույլատրման ուղղությամբ։

Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Էրդողանը վստահություն էր  հայտնել գործարքի հեռանկարների վերաբերյալ: «Բրիտանացիներն ու գերմանացիները դրական են մոտենում դրան: Աստծո կամոք հավատում եմ, որ մենք մեր ինքնաթիռները կստանանք որքան հնարավոր է շուտ»,-ասել էր նա՝հավելելով

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ իմ հանդիպումների ժամանակ ես տեսա, որ նրանք նույնպես դրականորեն են մոտենում հարցին, և հուսով եմ՝ մենք կձեռնարկենք այս քայլը»։

Այս զարգացումները համընկնում են Ստամբուլում անցկացվող 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում (IDEF 2025) Էրդողանի կողմից բացման արարողության հետ, որը նա ներկայացրել էր որպես համաշխարհային զենքի արդյունաբերության մեջ Թուրքիայի աճող անկախության խորհրդանիշ։Նա ընդգծել էր, որ Թուրքիան հաղթահարել է «էմբարգոն, կրկնակի ստանդարտները  և դիվանագիտական ճնշումները»՝ դառնալով պաշտպանական արտահանման խոշոր խաղացող։

Աշխարհի տարբեր երկրներից պատվիրակություններ են մասնակցում ցուցահանդեսին, որը վերջին անգամ անցկացվել էր 2023 թվականի հուլիսին:

Բացի այդ՝ լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը թույլ է տալիս Անկարային դառնալ Eurofighter Typhoon կործանիչների օգտագործող։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին համաձայնագիրը ստորագրել են Ստամբուլում անցկացվող Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի (IDEF) շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի